Գյումրեցի Վաղոն ինքնապաշտպանության համար մի սրվակ նյարդային պարալիտիկ գազ էր գնել։
Մի փոքրիկ սրվակ էր, Վաղոն չեր հավատում, որ էդ սրվակի պարունակությունը մարդու դեմքին փչելու դեպքում մարդը ուշագնաց
է լիննում։ Ուստի Վաղոն ուզում էր այն փորձարկել։ Բայց ու՞մ վրա, ո՞վ կհամաձայնի նման փորձարկության.. Եվ Վաղոն հնարքը գտավ.
Գնեց մի լիտրանոց օղի և ծանոթ տղաներին կես կատակ կես լուրջ առաջարկություն էր անում։ Ասում էր. Վաղո - Ապ ջան բեր էս բալոնչիկը
մե հադմ փչեմ երեսիդ, էս մե շիշ «Բոյիդ մեռնիմը» քոնն է: Գյումրեցիները մի լիտրանոց օղուն, կատակելով, բոյիդ մեռնիմ են ասում,
Շարունակել - >>>:
Ասում էք ֆիզիկները թե՞ լիրիկները՞. խնդրեմ, ֆիզիկները պոեզիաի միջոցով դժվար թե որևէ բան բացատրեն։ Մենակ պատկերացրեք պոեզիաի միջոցով բացատրել Նյուտոնի երրորդ օրենքը))) բայց ինչքա՜ն օգտակար է ֆիզիկան որևէ երևույթ բացատրելու համար, էնքան հարմար է, որ կարծես ֆիզիկան, որպես գիտություն, նախ մարդկանց հարաբերություններում օրինաչափությունները իհայտ բերելու համար է։
Ֆիզիկայի որոշ օրինաչափություններ շատ օրրինաչափ են մարդկանց հարաբերություններում: Օրինակ ֆիզիկայում կա հավասարաչափ արագացող շարժում հասկացությունը: Մեր ֆիզիկայի ուսուցիչը, Պարոն Սաֆարյանը դա կհաստատի։) Բայց մարդկանց հարաբերություններում այդ շարժումը հաճախ վերածվում է հավասարաչափ քսմսվող շարժման:
Ամեն ինչ շատ պարզ է, ըշտը եթե հավասարաչափ արագացաող շարժման ժամանակ մարմինը հավասարաշափ թափ է հավաքում, ապա հավասարաչափ քսմսվող մարդը գնալով իր դիրքերը բարելավում է որևէ բնակավառում:
Հավասարաչափ քսմսվող շարժումը շատ նկատելի է պաշտոնյաների մոտ, էստեղ բացատրելու բան չկա, Սևակը վկա, ամեն ինչ ասել է են դիտմամբ նարդի տարվողների ու աշխարհի շալակը ելածների մասին... Բայց ամենավտանգավոր Քսմսվողները մշակույթի բնակավառում են: Սրանք շատ պահանջված են կոռուպցիոներների ու ներքին թշնամիների կողմից::
Եթե կոռուպցիոները կարող է ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա, ապա անզոր է հանրային կարծիքի դեմ, որը ձևավորում են հենց մշակույթի ոլորտի մարդիկ: Իրավական դաշտում կոռուպցիոները կվարձի ամենաթանկանոց ադվոկատններին ու խնդիր չունեի: Սակայն ի՞նչ կարող է անել մշակույթի դաշտում, մշակուտկա՞տ է վարձելու:
Այո՛, վարձելու է, այն էլ տարբեր տեսակի, և այստեղ առաջ են մղվում մշակույթի բնակավառում քսմսվողները, լի՛քը, ընտրիր որին ուզում էս: Ադվոկատի փոխարեն բա՞րդ է հարկավոր, կվարձի ԲԱՐԴՈԿԱՏ, գրո՞ղ է պետք, կվարձի ԳՐՈԿԱՏ, բանաստեղծ է պետք, ԲԱՆՈԿԱՏ, ՊՈԵՏԿԱՏ և այլն:
Մշակույթկատները շատ կարևոր գործիք են կոռուպցիաների համար: Անվորսալի բանագողեր են, խլեզի նման են, ոտքդ դնես պոչին, պոչը թողնում փաղչում է, հետո նոր պոչ է աճում: Քեզանից գողացածը միքիչ նենգափոխում է ու քեզ իցույց դնում ու մի հատէլ հպարտանում է: Նրանք յույաքանչյուր իշխանության, յուրաքանչյուր տնորենի, ժեկի վարիչի կամ ծխախոտի (բուտկի) նոր վաճառողի հետ լեզու գտնելու ու հարմարվելու գենետիկական հատկություններ ունեն։
Հիշում եմ Հայաստանի սերժադարյան շրջանում մի ԲԱՆՈԿԱՏԻ փողապաշտները հենց նենց նշանակում էին համար առաջին բանաստեղծ, որովհետև շատ եֆեկտիվ քսմսվում է, բայց որոշ ճանաչված մշակույթի գորիչներ կասեցրին այդ թյուրիմացությունը: Մյուսին իսրաելից եկան գտան պարգևատրեցին ու մինիստրի տեղակալ նշանակեցին, արտագաղթը ռոմանտիզացնելու համար: Բա՛, եթե դրածո վարչապետը ասում էր, «թող արտագաղթեն, որ բունթ չլինի», ապա նրա անձնական ՊՈԵՏԿԱՏԸ ռոմանտիզացնում էր արտագաղթը: Այդ պոետկատները բոլոր իշխանություններին հավասարաչափ քսմսվելով այսօր էլ կարգին թափ են հավաքել, արդեն լայն պահանջարկ ունեն, եթե իշխանավորին ՊՈԵՏԿԱՏ է պետք, կարող է դիմել ադվակատների, վայ չէ, ՊՈԵՏԿԱՏՆԵՐԻ պալատ, և խնդիր չունի: Այնտեղ պրոֆեսիոնալ քսմսվողներ կան, նենց են քսմսվում որ կառավարությունը պլպլում է, կառավարության շենքը Լեննականի պլպլան ժամից պլպլուն է դառնում: Երևի գյումրեցինըրը ռուսական եկեղեցին պլպլան ժամ անվանաելով, նման մի բան ևս նկատի են ունեցել:
Գիտական տեսակետից, կարելի է հաստատել, որ հավասարաչափ քսմսվող շարժումը մարդկային հարաբերություններում աշխատում է նույն օրինաչափությամբ այնպես ինչպես հավասարաչափ արագացող շարժումը ֆիզիկայում:
Օրինաչափություն է:
Եվ այսպիսով ունենք մարդաֆիզիկայի համար առաջին օրենքը.
Հավասարաչափ քսմսվող շարժման արագության գործակիցը հավասար է քսմսվելու էֆեկտիվությանը:
Վերջերս պատգամավորները խորհրդարանում ինչոր դիսկոմֆորտի մեջ են, ազատ և արագ չեն կարում տեղաշարժվել, մեկը մեկին դիմելիս ձեռքն է վնասում կամ շնչառության հետ կապված խնդիրներ ունեն։ Ուստի հաստատ ասում եմ, որ թավշյա խորհրդարանում հարկավոր են թավշյա նորմեր թավշյա պատգամավորների համար, և ոչ միայն նարանց այլ բոլորի, ովքեր թավշյա չեն, դաշնյա են կամ հաշնյա, կարևոր չէ, բոլորը պետք է հանձնեն առողջական վիճակը հաստատող նորմատիվներ խորհրդարանում աշխատելու համար։
Եվ այսպես, առաջին նորմատիվը. Պատգամավորի գլուխը պետք է լինի բավականին փափուկ, ասենք բռնցկամարտով պարապելու տանձաձև թեփով լցված պարկից ոչ ավելի ամուր, չնայած գլուխների ու էդ պարկերի պարունակությունը իրարից շատ չեն տարբերվում, բայցևայնպես հարկավոր է հետևել որ գլուխները արդ պարկերի նման լինեն փափուկ, որպեսզի եթե մի պատգամավոր բռնցքով հարվածում է մյուսի դեմքին, ձեռքը չվնասվի, ինչպես պատահեց վերջերս և պատգամավորը իրավացիորեն գանգատվում էր։ Պատկեարցրեք ձեռքը վնասված պատգամավոր, ինչպե՞ս է հաշվելու ստացած պարգևվավճարը, պրիստիժը, պատգամավորի պրիստիժը ինչպե՞ս է ապահովելու։
Երկրորդը. Մինչև պատգամավոր դառնալը պետք է հանձնեն կարճ տարածության վասքի նորմատիվները, վաթսուն և հարյուր մետր։ Վաթսունը պարտադիր, քանզի խորհրդարանի միջանցքի երկարությունը մոտավորապես հենց վաթսուն մետր է, հարյուր մետրի նորմատիվը ցանկալի է, գլխին բամփելուց հետո ավելի հեռու փաղչելու համար։
Երրորդը. Ամենակարևորը՛։ Քանի որ թքել մարդու վրա չի կարելի հասկացությունը վերաբերվում է միայն նախադպրոցական տարիքի երեխաներին իսկ երեխաները պատգամավոր լինել չեն կարող, ՈՒ՛ուստի պատգամավորը թքելու համար պետք է ունենա առողջ և մեծ ծավալ ունեցող թոքեր։ Քանի որ մեծ ծավալով թոքերը ապահովում են օրգանիզմում շատ մեծ քանակի թթվածնի անաէրոբ այրում հզոր շնչառության շնորհիվ, իսկ հզոր շնչառությունը նպաստում է բավականին հեռվից թքել մարդու երեսին , առանց նրան մոտենալու, որ շատ վտանգավոր է պատգամավորի համար։ Որովհետև պատգամավորին պետք է հեռվից նայել, քրֆել, կըթքի հանկարծ շատ մոտենաս...
Հանկարծ գալիս ես հեռվից,
Քամին մազերդ անզգույշ է շոյում,
Սպիտակ զգեստդ լույսերից
Քիչ է տարբեվում:
Սիրտս արագ է բախում,
Այդ գեղեցիկը դու պիտի լինես,
Չէ՞ որ հրաշք է լինում
Այս բաղձալի պահի պես:
Մի՞թե հիմա կգաս, կանցնես
Ու կտեսնեմ, որ դու չես:
August 23, 2019
Մայր Հայաստան
Օրհներգ
Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա.
Բարձրիկ երկիր, ազատ աշխարհ Հայաստան,
Արևելյան ջահակիր էս դպրության,
Դու երգչի դալար բարդին էս Նաիրյան,
Վեր էս դու ամեն բանից երկիր Հայկյան:
Կրկներգ
Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան,
Համայն հայոց սրբատեղի ու ոստան,
Մեր օջախը ու ակունքը էության,
Բիբլիական և արդի մեր մա՛յր Հայաստան:
Մեր հին ու նոր ու անթառամ քերթություն,
Տիգրան մեծի ու Վարդանանց պետություն,
Թող արևը միշտ դրոշդ փայփայի,
Քաջ ոգին մեր մեծ նախնյաց հարատևի:
Կրկներգ
Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան,
Համայն հայոց սրբատեղի ու ոստան,
Մեր օջախը ու ակունքը էության,
Բիբլիական և արդի մեր մա՛յր Հայաստան:
Դու վեր հառնած դարերի կրակներից,
Մեսրոպյան գիր, ուրիշ բոլոր գրերից,
Որ զըխրատ է, ճանաչել զիմաստություն,
Ու բերում է լույս ու սեգ ազատություն:
Կրկներգ
Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան,
Համայն հայոց սրբատեղի ու ոստան,
Մեր օջախը ու ակունքը էության,
Բիբլիական և արդի մեր մա՛յր Հայաստան:
April 25, 2019
Ձյունը
Գիշերվա ձյունը թաքուն է իջնում,
Քամին աշխարհը ներկում է սպիտակ,
Կարծես այս դարի հտքերն է մաքրում,
Եվ ունի ինչոր բարի նպատակ::
27.12.2007
***
Փո՛ղ է պաշտում այս հիմարը,
Եվ ուզում է կանխել չարը
11/11/2017
***
Դեղին է դաշտը արևի նման,
Ծաղկել է կյանքը, ամառ է, հունիս,
Այստեղ է ապրըւմ սերը անսահման,
Դաշտը լսում է զարկերը սրտսիս::
14, 06. 2017
Երկնային բեմադրություն
Ես արդեն սովորում էի միջին դասարաններում, այսինքն այն շրջանն էր երբ թաղի տղաներով հաճախ,
ի՛նչ հաճախ, ամեն օր հավաքվում էինք և, և ինչո՞վ են զբաղվում տղաները: Ես աղունիկներ էի պահում, ղուշբազ էի: Չգիտեմ ինչպես
է Հայաստանի այլ քաղաքներում, բայց Լենինականում ղուշբազները միշտ ունեցել են սեփական, կասեի հատուկ, կարգավիճակ: Գոյություն
ուներ ինքստինքյան կերպով ստեղծված ղուշբազների համակարգ, ըստ ունեցած լավ աղավնիների: Որպիսի ասածս միայն ղուշբազների
համար չլինի, մի երկու բառով ասեմ ի՛նչ է նշանակում լավ աղ ղ ղավնի: Լավ աղավնին դա ղուշբազների համար ո՛չ մի կապ չունի նրա
արտաքին տեսքի հետ, գույնի, չափի կամ տեսակի:
Շարունակել - >>>:
25.04.2007
Տո՛ դը՝ գնա՛ ե՛
Մերձմոսկովյան ամառանոցային գյուղաքաղաքները բոլորը շրջափակված են բարձր
պարիսպներով իսկ որոշ տեղեր այդ 5-6 մետր բարձրություն ունեցող պարիսպների վրա ամրացված են փշալարեր, երևի
վայրի գազաններից պաշտպանվելու համար: Միայն մի բան այնքան էլ պարզ չէ, ո՞ր կողմում են այդ վայրի գազանները,
պարսպից նե՞րս, ինչպես սովորական գազանանոցում, թե՞ պարսպից դուրս: Մի այդպիսի մերձմոսկովյան գյուղաքաղաքի կից,
որ կոչվում է ?Մալենկայա Իտալիա?
Շարունակել - >>>:
01.02.2010
Պարոն քութիկ
ՄԵԾ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՊԵՌԱՇԿՈՒ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ, ԱՅԴ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՄԲՈՒՐԳԸ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԷ:
ՀԱՅՏՆԻ ՌԵՊԵՐԲԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՇՐՋԵԼԻՍ ԱՅԴ ՀՈՏԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՐԱՆԳՆԵՐՈՎ, և
ԴԱ ԳԱԼԻՍ Է ԻՐԱՐ ՀԱՋՈՐԴՈՂ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԲՈՒՅՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕԾԱՆԵԼԻՔՆԵՐԻ, ՍԵԿՍ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԿԱՄ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ
ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՆԵՐԻ ԻՐԱՐ ՀԱՐԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ: ԳՈՒՑԵ և ՀՈՏ ՉԿԱ, ԲԱՅՑ ՆՄԱՆ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
ՀԱՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԻՐ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԷՖԻՐԸ, ՈՐԸ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԶԳԱՍ:
Ես հաճախ եմ ձեռքս գրպանիս մեջ քայլում: Չչգիտես ինչու, հենց պոռնկանոցի կողքով անցնելիս հայտնաբերեցի, որ կիթելիս գրպանը ծակ է
Կրակայրիչս հայտնվել էր գրպանի ու աստառի արանքում: Ու մի երկու քայլ անելու ընթացքում հասցրեցի փիլիսոփայել գրպանը ծակվելու
պատճառի մասին: Դա լինում է երկու դեպքում. : Շարունակել
- >>>:
19.11.2024
Ջահել օրերս այրեցի խելառ
Ինչպես կամեցա, ինչպես պատահի,
Ու չեմ կրկնել երբեկ ոչմի բառ,
Օրս հայտնություն ու գյուտը դարի:
Հետապնդում է նա ինձ ամեն օր,
Ջահելությունս, որին այրեցի,
Գուցե տարիներն այնքան են անզոր,
Որ ժամանակը սոսկ մի կույտ փոշի:
Ու կախարդում է հեռու բաղձալին,
Երազանքներս շնչում են կարծես,
Իմ ընկերը միշտ եղել է քամին,
Միշտ որոնում է ու շտապում ինձ պես:
1/26/, 2024
17 տարէկանից հետո
Մարդը մնում է 17 տարեկան,
Ժամանակի թեվերի ներքո
Չկա ավելի հետաքրքիր բան:
01/19/2024
Դու նման էս իմ սիրուն,
Քո հայացքը տակավին,
Արևագույն պատմություն,
Առաջին սիրո մասին:
11/19/ 2023
Հիմա
Ձմեռ 1979
Գլխիս մազերի քանակը
Հեշտ է հասշվել, և դա վատ չէ,
Անհայտանում է սպիտակը
Գանգատուփս ալեհեր չէ։
Ալեհեր է մեր ձմեռը,
Մեր հեռու ու տաք ձմեռը,
Երբ ձյան ֆոնին, կարմիրն հագիդ,
Նկարում էի քո ոտքերը։
Նստած կրակի կողքին,
Կարմիր, երկար գուլպաներով,
Էդ իմ սերն էր քո հագին,
Որ կարած էր կրակով։
Այրում էի քեզ հայացքով,
Կրակի կայծկլտուն շնչով,
Չգիտեմ խենթ թե միամիտ,
Նայում էի ոտքերիդ։
Քո հայացքը ձյուներին
Ձյուների պես դու մաքուր,
Կարմիրը քո ոտքերին,
Հմայվել եմ ես ու լուռ։
Չեմ ասի թե դա երեկ էր,
Կամ թե տարիք, հասակ չկա,
Բոլոր մեղքերս հիմա է,
հենց ասյ պահին, հենց հիմա։
Ֆիզիկայի որոշ օրինաչափություններ շատ օրրինաչափ են մարդկանց հարաբերություններում: Օրինակ ֆիզիկայում կա հավասարաչափ արագացող շարժում հասկացությունը: Մեր ֆիզիկայի ուսուցիչը, Պարոն Սաֆարյանը դա կհաստատի։) Բայց մարդկանց հարաբերություններում այդ շարժումը հաճախ վերածվում է հավասարաչափ քսմսվող շարժման:
Ամեն ինչ շատ պարզ է, ըշտը եթե հավասարաչափ արագացաող շարժման ժամանակ մարմինը հավասարաշափ թափ է հավաքում, ապա հավասարաչափ քսմսվող մարդը գնալով իր դիրքերը բարելավում է որևէ բնակավառում:
Հավասարաչափ քսմսվող շարժումը շատ նկատելի է պաշտոնյաների մոտ, էստեղ բացատրելու բան չկա, Սևակը վկա, ամեն ինչ ասել է են դիտմամբ նարդի տարվողների ու աշխարհի շալակը ելածների մասին... Բայց ամենավտանգավոր Քսմսվողները մշակույթի բնակավառում են: Սրանք շատ պահանջված են կոռուպցիոներների ու ներքին թշնամիների կողմից::
Եթե կոռուպցիոները կարող է ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա, ապա անզոր է հանրային կարծիքի դեմ, որը ձևավորում են հենց մշակույթի ոլորտի մարդիկ: Իրավական դաշտում կոռուպցիոները կվարձի ամենաթանկանոց ադվոկատններին ու խնդիր չունեի: Սակայն ի՞նչ կարող է անել մշակույթի դաշտում, մշակուտկա՞տ է վարձելու:
Այո՛, վարձելու է, այն էլ տարբեր տեսակի, և այստեղ առաջ են մղվում մշակույթի բնակավառում քսմսվողները, լի՛քը, ընտրիր որին ուզում էս: Ադվոկատի փոխարեն բա՞րդ է հարկավոր, կվարձի ԲԱՐԴՈԿԱՏ, գրո՞ղ է պետք, կվարձի ԳՐՈԿԱՏ, բանաստեղծ է պետք, ԲԱՆՈԿԱՏ, ՊՈԵՏԿԱՏ և այլն:
Մշակույթկատները շատ կարևոր գործիք են կոռուպցիաների համար: Անվորսալի բանագողեր են, խլեզի նման են, ոտքդ դնես պոչին, պոչը թողնում փաղչում է, հետո նոր պոչ է աճում: Քեզանից գողացածը միքիչ նենգափոխում է ու քեզ իցույց դնում ու մի հատէլ հպարտանում է: Նրանք յույաքանչյուր իշխանության, յուրաքանչյուր տնորենի, ժեկի վարիչի կամ ծխախոտի (բուտկի) նոր վաճառողի հետ լեզու գտնելու ու հարմարվելու գենետիկական հատկություններ ունեն։
Հիշում եմ Հայաստանի սերժադարյան շրջանում մի ԲԱՆՈԿԱՏԻ փողապաշտները հենց նենց նշանակում էին համար առաջին բանաստեղծ, որովհետև շատ եֆեկտիվ քսմսվում է, բայց որոշ ճանաչված մշակույթի գորիչներ կասեցրին այդ թյուրիմացությունը: Մյուսին իսրաելից եկան գտան պարգևատրեցին ու մինիստրի տեղակալ նշանակեցին, արտագաղթը ռոմանտիզացնելու համար: Բա՛, եթե դրածո վարչապետը ասում էր, «թող արտագաղթեն, որ բունթ չլինի», ապա նրա անձնական ՊՈԵՏԿԱՏԸ ռոմանտիզացնում էր արտագաղթը: Այդ պոետկատները բոլոր իշխանություններին հավասարաչափ քսմսվելով այսօր էլ կարգին թափ են հավաքել, արդեն լայն պահանջարկ ունեն, եթե իշխանավորին ՊՈԵՏԿԱՏ է պետք, կարող է դիմել ադվակատների, վայ չէ, ՊՈԵՏԿԱՏՆԵՐԻ պալատ, և խնդիր չունի: Այնտեղ պրոֆեսիոնալ քսմսվողներ կան, նենց են քսմսվում որ կառավարությունը պլպլում է, կառավարության շենքը Լեննականի պլպլան ժամից պլպլուն է դառնում: Երևի գյումրեցինըրը ռուսական եկեղեցին պլպլան ժամ անվանաելով, նման մի բան ևս նկատի են ունեցել:
Գիտական տեսակետից, կարելի է հաստատել, որ հավասարաչափ քսմսվող շարժումը մարդկային հարաբերություններում աշխատում է նույն օրինաչափությամբ այնպես ինչպես հավասարաչափ արագացող շարժումը ֆիզիկայում:
Օրինաչափություն է:
Եվ այսպիսով ունենք մարդաֆիզիկայի համար առաջին օրենքը.
Հավասարաչափ քսմսվող շարժման արագության գործակիցը հավասար է քսմսվելու էֆեկտիվությանը:
Խորհրդարան 2023
Հանկարծ գալիս ես հեռվից,
Քամին մազերդ անզգույշ է շոյում,
Սպիտակ զգեստդ լույսերից
Քիչ է տարբեվում:
Սիրտս արագ է բախում,
Այդ գեղեցիկը դու պիտի լինես,
Չէ՞ որ հրաշք է լինում
Այս բաղձալի պահի պես:
Մի՞թե հիմա կգաս, կանցնես
Ու կտեսնեմ, որ դու չես:
Օրհներգ
Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա.
Բարձրիկ երկիր, ազատ աշխարհ Հայաստան,
Արևելյան ջահակիր էս դպրության,
Դու երգչի դալար բարդին էս Նաիրյան,
Վեր էս դու ամեն բանից երկիր Հայկյան:
Կրկներգ
Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան,
Համայն հայոց սրբատեղի ու ոստան,
Մեր օջախը ու ակունքը էության,
Բիբլիական և արդի մեր մա՛յր Հայաստան:
Մեր հին ու նոր ու անթառամ քերթություն,
Տիգրան մեծի ու Վարդանանց պետություն,
Թող արևը միշտ դրոշդ փայփայի,
Քաջ ոգին մեր մեծ նախնյաց հարատևի:
Կրկներգ
Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան,
Համայն հայոց սրբատեղի ու ոստան,
Մեր օջախը ու ակունքը էության,
Բիբլիական և արդի մեր մա՛յր Հայաստան:
Դու վեր հառնած դարերի կրակներից,
Մեսրոպյան գիր, ուրիշ բոլոր գրերից,
Որ զըխրատ է, ճանաչել զիմաստություն,
Ու բերում է լույս ու սեգ ազատություն:
Կրկներգ
Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան,
Համայն հայոց սրբատեղի ու ոստան,
Մեր օջախը ու ակունքը էության,
Բիբլիական և արդի մեր մա՛յր Հայաստան:
Քամին աշխարհը ներկում է սպիտակ,
Կարծես այս դարի հտքերն է մաքրում,
Եվ ունի ինչոր բարի նպատակ::
Ծաղկել է կյանքը, ամառ է, հունիս,
Այստեղ է ապրըւմ սերը անսահման,
Դաշտը լսում է զարկերը սրտսիս::
25.04.2007
01.02.2010
Ես հաճախ եմ ձեռքս գրպանիս մեջ քայլում: Չչգիտես ինչու, հենց պոռնկանոցի կողքով անցնելիս հայտնաբերեցի, որ կիթելիս գրպանը ծակ է Կրակայրիչս հայտնվել էր գրպանի ու աստառի արանքում: Ու մի երկու քայլ անելու ընթացքում հասցրեցի փիլիսոփայել գրպանը ծակվելու պատճառի մասին: Դա լինում է երկու դեպքում. : Շարունակել - >>>:
12/11/2012