Գյումրեցի Վաղոն ինքնապաշտպանության համար մի սրվակ նյարդային պարալիտիկ գազ էր գնել։ Մի փոքրիկ սրվակ էր, Վաղոն չեր հավատում,
որ էդ սրվակի պարունակությունը մարդու դեմքին փչելու դեպքում մարդը ուշագնաց է լիննում։ Ուստի Վաղոն ուզում էր այն փորձարկել։
Բայց ու՞մ վրա, ո՞վ կհամաձայնի նման փորձարկության.. Եվ Վաղոն հնարքը գտավ. Գնեց մի լիտրանոց օղի և ծանոթ տղաներին կես
կատակ կես լուրջ առաջարկություն էր անում։ Ասում էր.
Վաղո - Ապ ջան բեր էս բալոնչիկը մե հադմ փչեմ երեսիդ, էս մե շիշ «Բոյիդ մեռնիմը» քոնն է:
Գյումրեցիները մի լիտրանոց օղուն, կատակելով, բոյիդ
մեռնիմ են ասում, քանի որ շիշը սովորական օղու շշից նկատելիորեն բարձր է ։ Բայց Վաղոյի համար շատ անսպասելի կերպով,
ոչ ոք չեր համաձայնվում։ Վաղոն չեր հրաժարվում իր մտքից, նա մտքին դրել էր անպայման փորձարկել այդ գազը ու փնտրում էր
ու հետաքտքրվում թե ու՞մ վրա կարելի է փորձարկել:
Մի անգամ երբ տղաների հետ կանգնած զրուցում էր էդ գազի փորձարկության մասին, հանկարծ տղաներից մեկը ասաց.
- Ծո են ալակշ Մռդոյին ըսա, բոյիդ մեռնիմն որ տեսավ գըհամաձայնվի։
Մռդոն ալկոհոլիկ էր, ապրում էր մենակ, ավելիճիշտ, դատարկ շշերի հետ: Մի շիշ օղու դիմաց նրա հետ շատ հեշտ էր համաձայնության
գալ գրեթե ցանկացած հարցի շուրջ: Եվ սկսվեց տղամարդկանց բամբասանքը Մռդոյի մասին, որ տարբերվում է կանանց
բամբասանքից իր տափակությամբ թե՞ սրսմտությամբ, չգիտեմ:
Վաղո - հա ծո, ճիիշտ կսես: Մեկուրիշը առարկեց.
- Տո չէ հա, ըդիգ էս վերջերս հեչ չի խմե:
Ամեն կողմից սկսեցին հնչել կարծիքներ. ՚
- Փող չունի.
- Չե լռիվ փոխվել է, ուղեղը մաշվել է, ի՛նչ կսես հենց ըդպես էլ գըհասկնա: Մի անգամ գնացել էր բժշկի ատամը քաշելու, բժիշկը ատամը քաշել էր,
բերանը մաքրելու համար ըսել էր թքե, թքեթ էր բժշկի երեսին:
- Կարող է մարդը մտածել է բժիշկը ինքը իրա էրածիծ ամնչել է ըդրուր հմար էլ ըսել է թքե:
Ծիծաղում են:
- Տո չեհա, ինքը միշտէլ թքելու խասյատ (բնավորություն) ուներ: Երբ հլը չեր սկսել խմել ավտո ուներ միշտ ավտոի լուսամուտից դուրս գըթքեր, հետո
ճապոնական ավտո առավ, էդ ավտոների ռուլն (ղեկը) էլ աջ կոմղմն է, կնիգն օր կողքը նստած կեղներ, միշտ շշկռվեր կնգա
երեսին գըթքեր, ըդոր հմարէլ բաժնվան: Համել գըգանատվեր, որ ինվալիդների համար հատուկ կայանատեղի կա իսկ ալահոլիկների
համար չկա:
- Չե զոկանչի երեսից բաժնվան, ապրելի մեկին առավոտ կանուխ մտել էր զոկանչի սենյակը ու զոկանչին ըսել էր աղջիկդ կախվել է: Զոկանչին ինֆակտը տեղում
խփել էր, հազիվ փրկեցին:
- Լավ գործ ուներ, բաժնվելուց հետո թարգեց: Տարին էրգու ամիս վարսավիր կաշխատեր, ավելի շատ փող կաշխատեր քան մյուս վարսավիրները տասը տարում,
չնայած մենակ գլուխը քաչալ խուզել գիտեր: Սովետի վախտ(ժամանակ) գարնանային ու աշնանային զինակոչման ամիսներին, են մլիցա
Ճլբուրի հետ գործ կենեին: Զինակոչիկներին որ գըհավաքեին են հատուկ փակ հայաթում, ըդեղ (այդտեղ) բացի զինակոչիկներից մարդ
չկար, էդ հայաթում մե հադմ բուդկա(կրփակ) գըդներ, էս մլիցա Ճլբուրը կերթար զինակոչիկների թևից գըբռներ, կսեր բանակ կերթաս,
էս ընչի՞ հլը քաչալ չես ու գըբերեր Մչդոյի բուդկի դուռը հերթ գըկանգնեցներ: Մռդոնել երեք րոպեում մի գլուխ խուզում էր, մի գլուխը
իրեք(երեք) մանետ, ըդպես առավոտնից իրիկուն, պատկերացնե՞ս գը ինչքան փող կաշխատեին:
- Էդ գործը թարգելուց հետո նույն շալվարով ման գուկա, մարդիկ լիքը նոր շոր ու կոշիկ հանում դնում են դռնեը, որ ում որ պետք է վերցնեն, ալարում է մի
հատ շալվար վերցնի շալվարը փոխի:
- Հա իսկականից, են օրը մեր շենքի կողքը մի հատ լավ հեծանիվ էր դրած, մենակ վրեն մի հատ կողպեք կար, չեին ֆայմել բանալին էլ դնեին, բայց էդի
խնդիր չեր, տարա կողպեքը հանի քցեցի մի կոմ, կարգին հեծանիվ է, ոնցոր խանութից նոր առած:
- Ի՛ ծո հեծանիվս դու է՞ս գողացել, քելե հեծանիվս տուր:
- Առռը քեզի:
Երեք մատի կոմբինացիա է ցույց տալիս:
- Ըդիգ (դա) գողություն չէ, դու հումանիտար ակցյա էս էրել բայց խաբար չես:
- Տո այ հումանոյիդ, հեծանիվս հինգ րոպե կանգնեցրի դուռը, կողպեքով էլ կապեցի դռան են չուգունե ոտերով նստարանին, դուրս եկա ոչ հեծանիվս կա,
ոչ նստարանը, էդ է՞ քո հումանիզմը:
- Ես քու մասիդ գըմտածեմ, սաղ օրը էդ նստարանի վրա վեր էս ընկած, հմի գոնե կդորմ գըքայլես, քայլելը առողջության համար լավ է:
- Մարդ չես մա՝րդ, գնա կախվի:
- Է որ կախվա քեզի ի՞նչ օգութ:
- Հեչ, ուղղակի հաճելի է:
Տղաներից մեկը ծառի մի ճյուղ ձեռքին միշտ թափահարում էր մոծակներից պաշտպանվելու համար: Եվ երբ զգաց, որ մոծակը վիզը խայթել է, բացականչեց.
- Ծո էս մոծակները վագրի հատկություն ունին, թիկունքից գըհարձակվին, ես գնացի՝:
- Ծո սպասե, ու՞ր կերթաս:
- Երթամ տուն, սոված եմ, կդորմ հաց ուտեմ:
- Ի՜, դու քա՞նի րոպեն մեկ հաց կուտես:
- Առավոտն եմ կերել, ձուկ կերա, մեջտեղի մասը լեղի էր, մինչև հմի լեղի համը բերանս է, երթամ գոնե բերանիս համը փոխեմ:
- Ա՜յ տղա քա՜նի անգամ եմ ըսե, ձուկ որ կուտես, փորոտիկը մաքրե: Համբերե, Մռդոն գա տեսնինք ինչ կեղնի, հետո ես քեզի պեռաշկի կառնիմ,
պեռաշկու մեջտեղի մասը համով է: Ուշադիր եղի Մռդոն չանցնի երթա:
- Հեչ մի մտածե, Մռդոն մեզնից ուշադիր է:
- Չէ հա, ըդիգ խռոնիկական անուշադրություն ունի, հլը որ չեր բաժանվել, մե անգամ գնացել էր մանկապարտեզից էրեխուն տուն բերելու, ուրիշի
էրեխու էր տուն բերել, կնիգը սկսել էր ղժղժալ թե էս ու՞մ էս բերել, ըսել էր լավ դը հմի ինչ տարբերություն, էրեխեն էրեւա է,
եկուց տանիմ փոխեմ գը:
- Տո լա՜վէլ ուշադիր է, ջահել վախտս իրա հետ սպրտով գըպարաբեինք: Մե անգամ գնացել էինք Ծաղկաձոր մրցումների, ավտոբուսի կանգառում մի
գեշ տղա տեսավ, գնացե փաթատվել էր էդ տղուն ու կսեր, ապ ջան ինչ լավ տղա էս, ընձնից գեշ էս:
- էդ դու էս սպորտով զբաղվել, ինքը են գլխիցէլ սպիրտով գըզբաղվեր:
- Իրա հերը Քյավառից էր, ըդոնք լավ խմող են ու կռվջի:
- Լավ ապ ջան ինչ տարբերություն, մարդիկ ամեն տեղէլ նույնն են, հեռախոսներն է տարբեր:
- Ինքը հեռախոսէլ չունի:
- Իրա հեռախոսը իրա գլոխն է, միշտ ինքն իրա հետ խոսելով կերթա:
- Չե բայց իսկականից, առանց հեռախոս ինչըղ յոլա կերթա:
- Իրանով մեկ հեռախոս է էլի, մենակ կդորմ դժվար կաշխատի, բդի կտցնես գլխուն որ զնքա:
Ծիծաղում են:
- Տո ուներ հեռախոս ուղղակի էնքան ալարկոտ է, որ միշտ ամենակարճ համարներով գըզանգեր, օրը մե տասը անգամ շտապ օգնություն գըզանգտր,
վերջը էգան հեռախոսը ձեռքից առան:
- Առխային, ինքը լավէլ գիտեր ուր է զանգում, խմելուց հենց արաղը (օղի) գըպրծներ գըզանգեր շապ օգնություն:
Վաղո - Հա լավ հասկցանք, վերջացրեք, գործից խոսեք: Ի՞նչ բդի էնենք որ համաձայնվի էս գազը երեսին փչեմ:
- Ապ խնդիր չունիս, են օրը հարցրեցի Մռդո ինչքան կռնաս խմես, ըսավ իմ ստամոքսի տարողունակությունը տասը լիեր է, ինչխոր մաշինի բենզինի բակը,
տասը լիտր գըվերցնե, ըմբես (այնպես) որ, տասը բոյիդմեռնիմ հանգիստ գըտեղավորե:
- Ինքը բիոռոբոտ է, ըդիգ իրա վիրտուալ հիշողությունն է տասը լիտր, հիմնական հիշողությունը ավելի շատ կեղնի(կլինի): Կատակեց ծրագրավորող Սակոն:
Կատակը հասկացավ միայն Վաղոն, մյուսները լռեցին, չմատնելով իրենց անտեղյակությունը թե ում կամ ինչի՞ մասին է խոսքը: Սակոն
տեսնելով, որ իր ասածները տղաները լսում են լրջությամբ, ժպիտը զսպելով որոշեց զարգացնել միտքը: Սակոն լուրջ դեմքով,
ամբողջությամբ արձակեց իր երևակայության սանձերը ու պատմում էր հազար ու մի ֆանտաստիկ բաներ բիոռոբոտների մասին,
որ ապրում են մարդկանց մեջ և հատկապես նշում էր նրանց ունակությունները, որ նրանց վրա ոչ մի բան չի ազդում, ոչ գազերը,
ոչ թույները, ոչ ալկոհոլը, հատկապես ալկոհոլը... : Եվ որպես փաստացի ապացույց իր ասածների, նշեց Երևանի ծերանոցում գործող
ռոբոտի մասին:
Սակո - Մեր ամերիկացի հայերը ռոբոտ են բերել Երեվան, սովորական մարդու պես հետդ խորատա(զրույց) կենե, կսեն արաղ գըխմե՞ս, կըսե չե ես հլը
պստիկ եմ, որ արաղ խմեմ:
- Ըշտը մեծահասակ ռոբոտները լավ էլ գըխմեն:
Նկատեց տղաներից ամենակրաճը:
Սակոն միշտ լուրջ էր կատակում, դժվար էր կռահել, Սակոն կատակու՞մ է թե լուրջ է խոսում: Վաղոն քմծիծաղը քողարկելով, աչքերի ծայրով նայում էր Սակոյի
գիտատեխնիկական էկսպերտին հատուկ բանիմաց դեմքին: Վաղոն բավականին տեղյակ էր նոր տեխնոլոգիաներից, արհեստական
ինտելեկտից և այլն: Տղաները սպասում էին նրա արձագանքին, գիտեին, որ նա էդ գործից հասկանում է, բոլորի մոտ սպասողական
վիճակ էր, ուզում էին լսել ու գիտենալ, գյումրեցիների մեջ բիոռոբոտներ կա՞ն թե ոչ: Բազյ վաղոն որոշեց կատակը տանել մեկ այլ հունով:
- Հա մի քանի անգամ նայել եմ քո վիդիոները յութուբում էդ մասին: Բայց այ տղա հազար եմ ըսել, նկարահանվելուց առաջ սխտոր մի կեր...
Տղաները այդպեսէլ չհասցրեցին պարզել հարցերի հարցը, թե ո՞վ է ռոբոտ: Սակոն կտրուկ ավարտեց իր պատմությունը, տեսնելով Մռդոյի սիլուետը փողոցի
ծայրին: Մռդոն դանդա՜ղ ու անշտապ քայլերով մոտեցավ տղաներին:
Մռդո - Բարիօր:
Տղաները բարեվեցին, մի երկու խոսք անց ու դարձից ու Վաղոն օգտվելով հարմար պահից, դիմեց Մռդոին:
Վաղո - Սաղ հեչ, Էս լավ որ խմած չես:
Մռդոն գլուխը կտրուկ դարձնելով դեպի Վաղոն, սրածայր դունչը թեքությամբ վեր բարձրացրեց ու մի արտիսեիկ առհամարական հայացք նետելով Վաղոին, ասաց. Մռդո - Ի՛, դու ընձի ե՞րբ էս խմած տեսել:
Մռդոյի այպիսի պատասխանից հետո, Սաքոն մի պահ լռեց որպես համաձայնության նշան ու շարունակեց:
Սաքո - Լավ, լավ գիտեմ որ շատ կռնաս խմես, բայց վերջը բդի հարբի՞ս թե չե:
Մռդո - Երբ օր վերջը տեսար ձեն կհանես, խմելու բա՛ն էղնի:
Վաղո - որ ըտպես է ապ ջան, բեր էս բալոնչիկը փչեմ երեսիդ, էս մի շիշ բոյիդ մեռնիմը քուգդ է։
Մռդո - Ի՛, այ քեզի բան, տո փչե, իշշկան գուզես փչե, նայե չփչկիս, մենակ արաղը դիր դեմս տեսնիմ։
Վաղոն մի լիտրանոց օղու շիշը դրեց Մռդոի դիմաց, հանեց գրպանից պարալիտիկ գազի սրվակը ու գրոհեց Մռդոյի դեմքը, սրվակի պարունակությունը
գրեթե ամբողջությամբ փչեց Մռդոյի դեմքին։ Մռդոն, որ Գիզայի սֆինքսի նման ուղիղ նայում էր դեպի արեվելք, որտեղ փողոցի
վերջում խմիչքների խանութն էր, մի պահ աչքերը արագ-արագ թարթեց, փջացնելով սֆինքսի դեպի հավերժը նայող հայացքը,
արքայական անշտապությամբ և գրացիայով, արմունկը ուղիղ իննսուն աստիճանի տակ պահելով, ձեռքը դանդա՜ղ բարաձրացրեց,
սրբեց երեսը, կտրուկ ձեռքը վար իջեցրեց ու խոսեց:
Մռդո - Ծո էս ձեվի զզվելի բաներ ուրդի՞ց (որտեղից) գըճարես։
Ապա վերցրեց օղու շիշը, Պիգմալիոնի նման նայեց շշին, ու ասաց։
Մռդո - Դե քելեք ըսոր հարցերը լուծենք...
Մռդոի հեռանալուց հետո Սակոն ասեց.
Սաքո - Իսկականից ըսիգ (սա) բիոռոբոտ է:
Ծրագրավորող Սաքոի ռեփլիկը «իսկականից ըսիգ բիոռոբոտ է», նրա բիոռոբոտների մասին պատմություններից հետո, տղաների համար տպավորիչ էր,
Նույնիսկ Վաղոի դեմքը լուրջ էր, դժվար է ասել թե նա ուզում էր, որ Սաքոի ասածը տղաները լու՛րջ ընդունեն թե՞ ինքը նույնպես Սաքոի
ռեփլիկը լուրջ ընդունեց: Մոծակներից պաշտպանողը, լսելով Սակոյի կարծիքը Մռդոի մասին, Մռդոի հեռանալուց հետո, հեգնելով Սակոյի
մարդքանց հետևից խոսելու սովորությունը, դիմեց Սաքոյին:
- Սակո, եսէլ բդի էրթամ, իմնէլ ըսա էրթամ:
Երկրոդ օրը տղաները նույն տեղում հավաքված քննարկում էին նախորդ օրվա «փորձարկությունը» ու կատակում էին: Սակոն կատակեց.
Սակո - Ապ ջան Մռդոն չի էրեվա, հաստատ բոյիդ մեռնիմը մինչև քոքը ճխտել է ու միկրոսխեմաները վառել են:
Եվ հանկած փողոցի ծայրին նկարվեց Մռդոյի սիլուետը: Մռդոյի քայլվածքը շատ էր տաբերվում նախորդ օրվա քայլվածքից: Մռդոն առաջանում էր խաղա՜ղ
օրօրվելով, Մռդոի ճոճվելու ու Սաքոի սեվեռուն հայացքի մեջ կարծես մագնիսական կապ կար, միայն Մռդոյի օրօրվելն էր խանգառում
հասկանալ, թե Մռդո՞ն է ձգում Վաղոյին թե՞ Վաղոն մռդոյին: Տղաներից մեկը նկատելով Մռդոի ճոճվածքը, բացականչեց.
Ծո՛ ռոբոտը հարբել է:
Հարբած ռոբոտը
Վաղո - Ապ ջան բեր էս բալոնչիկը մե հադմ փչեմ երեսիդ, էս մե շիշ «Բոյիդ մեռնիմը» քոնն է:
Գյումրեցիները մի լիտրանոց օղուն, կատակելով, բոյիդ մեռնիմ են ասում, քանի որ շիշը սովորական օղու շշից նկատելիորեն բարձր է ։ Բայց Վաղոյի համար շատ անսպասելի կերպով, ոչ ոք չեր համաձայնվում։ Վաղոն չեր հրաժարվում իր մտքից, նա մտքին դրել էր անպայման փորձարկել այդ գազը ու փնտրում էր ու հետաքտքրվում թե ու՞մ վրա կարելի է փորձարկել:
Մի անգամ երբ տղաների հետ կանգնած զրուցում էր էդ գազի փորձարկության մասին, հանկարծ տղաներից մեկը ասաց.
- Ծո են ալակշ Մռդոյին ըսա, բոյիդ մեռնիմն որ տեսավ գըհամաձայնվի։
Մռդոն ալկոհոլիկ էր, ապրում էր մենակ, ավելիճիշտ, դատարկ շշերի հետ: Մի շիշ օղու դիմաց նրա հետ շատ հեշտ էր համաձայնության գալ գրեթե ցանկացած հարցի շուրջ: Եվ սկսվեց տղամարդկանց բամբասանքը Մռդոյի մասին, որ տարբերվում է կանանց բամբասանքից իր տափակությամբ թե՞ սրսմտությամբ, չգիտեմ:
Վաղո - հա ծո, ճիիշտ կսես: Մեկուրիշը առարկեց. - Տո չէ հա, ըդիգ էս վերջերս հեչ չի խմե: Ամեն կողմից սկսեցին հնչել կարծիքներ. ՚ - Փող չունի. - Չե լռիվ փոխվել է, ուղեղը մաշվել է, ի՛նչ կսես հենց ըդպես էլ գըհասկնա: Մի անգամ գնացել էր բժշկի ատամը քաշելու, բժիշկը ատամը քաշել էր, բերանը մաքրելու համար ըսել էր թքե, թքեթ էր բժշկի երեսին: - Կարող է մարդը մտածել է բժիշկը ինքը իրա էրածիծ ամնչել է ըդրուր հմար էլ ըսել է թքե: Ծիծաղում են: - Տո չեհա, ինքը միշտէլ թքելու խասյատ (բնավորություն) ուներ: Երբ հլը չեր սկսել խմել ավտո ուներ միշտ ավտոի լուսամուտից դուրս գըթքեր, հետո ճապոնական ավտո առավ, էդ ավտոների ռուլն (ղեկը) էլ աջ կոմղմն է, կնիգն օր կողքը նստած կեղներ, միշտ շշկռվեր կնգա երեսին գըթքեր, ըդոր հմարէլ բաժնվան: Համել գըգանատվեր, որ ինվալիդների համար հատուկ կայանատեղի կա իսկ ալահոլիկների համար չկա: - Չե զոկանչի երեսից բաժնվան, ապրելի մեկին առավոտ կանուխ մտել էր զոկանչի սենյակը ու զոկանչին ըսել էր աղջիկդ կախվել է: Զոկանչին ինֆակտը տեղում խփել էր, հազիվ փրկեցին: - Լավ գործ ուներ, բաժնվելուց հետո թարգեց: Տարին էրգու ամիս վարսավիր կաշխատեր, ավելի շատ փող կաշխատեր քան մյուս վարսավիրները տասը տարում, չնայած մենակ գլուխը քաչալ խուզել գիտեր: Սովետի վախտ(ժամանակ) գարնանային ու աշնանային զինակոչման ամիսներին, են մլիցա Ճլբուրի հետ գործ կենեին: Զինակոչիկներին որ գըհավաքեին են հատուկ փակ հայաթում, ըդեղ (այդտեղ) բացի զինակոչիկներից մարդ չկար, էդ հայաթում մե հադմ բուդկա(կրփակ) գըդներ, էս մլիցա Ճլբուրը կերթար զինակոչիկների թևից գըբռներ, կսեր բանակ կերթաս, էս ընչի՞ հլը քաչալ չես ու գըբերեր Մչդոյի բուդկի դուռը հերթ գըկանգնեցներ: Մռդոնել երեք րոպեում մի գլուխ խուզում էր, մի գլուխը իրեք(երեք) մանետ, ըդպես առավոտնից իրիկուն, պատկերացնե՞ս գը ինչքան փող կաշխատեին: - Էդ գործը թարգելուց հետո նույն շալվարով ման գուկա, մարդիկ լիքը նոր շոր ու կոշիկ հանում դնում են դռնեը, որ ում որ պետք է վերցնեն, ալարում է մի հատ շալվար վերցնի շալվարը փոխի: - Հա իսկականից, են օրը մեր շենքի կողքը մի հատ լավ հեծանիվ էր դրած, մենակ վրեն մի հատ կողպեք կար, չեին ֆայմել բանալին էլ դնեին, բայց էդի խնդիր չեր, տարա կողպեքը հանի քցեցի մի կոմ, կարգին հեծանիվ է, ոնցոր խանութից նոր առած: - Ի՛ ծո հեծանիվս դու է՞ս գողացել, քելե հեծանիվս տուր: - Առռը քեզի: Երեք մատի կոմբինացիա է ցույց տալիս: - Ըդիգ (դա) գողություն չէ, դու հումանիտար ակցյա էս էրել բայց խաբար չես: - Տո այ հումանոյիդ, հեծանիվս հինգ րոպե կանգնեցրի դուռը, կողպեքով էլ կապեցի դռան են չուգունե ոտերով նստարանին, դուրս եկա ոչ հեծանիվս կա, ոչ նստարանը, էդ է՞ քո հումանիզմը: - Ես քու մասիդ գըմտածեմ, սաղ օրը էդ նստարանի վրա վեր էս ընկած, հմի գոնե կդորմ գըքայլես, քայլելը առողջության համար լավ է: - Մարդ չես մա՝րդ, գնա կախվի: - Է որ կախվա քեզի ի՞նչ օգութ: - Հեչ, ուղղակի հաճելի է: Տղաներից մեկը ծառի մի ճյուղ ձեռքին միշտ թափահարում էր մոծակներից պաշտպանվելու համար: Եվ երբ զգաց, որ մոծակը վիզը խայթել է, բացականչեց. - Ծո էս մոծակները վագրի հատկություն ունին, թիկունքից գըհարձակվին, ես գնացի՝: - Ծո սպասե, ու՞ր կերթաս: - Երթամ տուն, սոված եմ, կդորմ հաց ուտեմ: - Ի՜, դու քա՞նի րոպեն մեկ հաց կուտես: - Առավոտն եմ կերել, ձուկ կերա, մեջտեղի մասը լեղի էր, մինչև հմի լեղի համը բերանս է, երթամ գոնե բերանիս համը փոխեմ: - Ա՜յ տղա քա՜նի անգամ եմ ըսե, ձուկ որ կուտես, փորոտիկը մաքրե: Համբերե, Մռդոն գա տեսնինք ինչ կեղնի, հետո ես քեզի պեռաշկի կառնիմ, պեռաշկու մեջտեղի մասը համով է: Ուշադիր եղի Մռդոն չանցնի երթա: - Հեչ մի մտածե, Մռդոն մեզնից ուշադիր է: - Չէ հա, ըդիգ խռոնիկական անուշադրություն ունի, հլը որ չեր բաժանվել, մե անգամ գնացել էր մանկապարտեզից էրեխուն տուն բերելու, ուրիշի էրեխու էր տուն բերել, կնիգը սկսել էր ղժղժալ թե էս ու՞մ էս բերել, ըսել էր լավ դը հմի ինչ տարբերություն, էրեխեն էրեւա է, եկուց տանիմ փոխեմ գը: - Տո լա՜վէլ ուշադիր է, ջահել վախտս իրա հետ սպրտով գըպարաբեինք: Մե անգամ գնացել էինք Ծաղկաձոր մրցումների, ավտոբուսի կանգառում մի գեշ տղա տեսավ, գնացե փաթատվել էր էդ տղուն ու կսեր, ապ ջան ինչ լավ տղա էս, ընձնից գեշ էս: - էդ դու էս սպորտով զբաղվել, ինքը են գլխիցէլ սպիրտով գըզբաղվեր: - Իրա հերը Քյավառից էր, ըդոնք լավ խմող են ու կռվջի: - Լավ ապ ջան ինչ տարբերություն, մարդիկ ամեն տեղէլ նույնն են, հեռախոսներն է տարբեր: - Ինքը հեռախոսէլ չունի: - Իրա հեռախոսը իրա գլոխն է, միշտ ինքն իրա հետ խոսելով կերթա: - Չե բայց իսկականից, առանց հեռախոս ինչըղ յոլա կերթա: - Իրանով մեկ հեռախոս է էլի, մենակ կդորմ դժվար կաշխատի, բդի կտցնես գլխուն որ զնքա: Ծիծաղում են: - Տո ուներ հեռախոս ուղղակի էնքան ալարկոտ է, որ միշտ ամենակարճ համարներով գըզանգեր, օրը մե տասը անգամ շտապ օգնություն գըզանգտր, վերջը էգան հեռախոսը ձեռքից առան: - Առխային, ինքը լավէլ գիտեր ուր է զանգում, խմելուց հենց արաղը (օղի) գըպրծներ գըզանգեր շապ օգնություն: Վաղո - Հա լավ հասկցանք, վերջացրեք, գործից խոսեք: Ի՞նչ բդի էնենք որ համաձայնվի էս գազը երեսին փչեմ: - Ապ խնդիր չունիս, են օրը հարցրեցի Մռդո ինչքան կռնաս խմես, ըսավ իմ ստամոքսի տարողունակությունը տասը լիեր է, ինչխոր մաշինի բենզինի բակը, տասը լիտր գըվերցնե, ըմբես (այնպես) որ, տասը բոյիդմեռնիմ հանգիստ գըտեղավորե: - Ինքը բիոռոբոտ է, ըդիգ իրա վիրտուալ հիշողությունն է տասը լիտր, հիմնական հիշողությունը ավելի շատ կեղնի(կլինի): Կատակեց ծրագրավորող Սակոն: Կատակը հասկացավ միայն Վաղոն, մյուսները լռեցին, չմատնելով իրենց անտեղյակությունը թե ում կամ ինչի՞ մասին է խոսքը: Սակոն տեսնելով, որ իր ասածները տղաները լսում են լրջությամբ, ժպիտը զսպելով որոշեց զարգացնել միտքը: Սակոն լուրջ դեմքով, ամբողջությամբ արձակեց իր երևակայության սանձերը ու պատմում էր հազար ու մի ֆանտաստիկ բաներ բիոռոբոտների մասին, որ ապրում են մարդկանց մեջ և հատկապես նշում էր նրանց ունակությունները, որ նրանց վրա ոչ մի բան չի ազդում, ոչ գազերը, ոչ թույները, ոչ ալկոհոլը, հատկապես ալկոհոլը... : Եվ որպես փաստացի ապացույց իր ասածների, նշեց Երևանի ծերանոցում գործող ռոբոտի մասին: Սակո - Մեր ամերիկացի հայերը ռոբոտ են բերել Երեվան, սովորական մարդու պես հետդ խորատա(զրույց) կենե, կսեն արաղ գըխմե՞ս, կըսե չե ես հլը պստիկ եմ, որ արաղ խմեմ: - Ըշտը մեծահասակ ռոբոտները լավ էլ գըխմեն: Նկատեց տղաներից ամենակրաճը: Սակոն միշտ լուրջ էր կատակում, դժվար էր կռահել, Սակոն կատակու՞մ է թե լուրջ է խոսում: Վաղոն քմծիծաղը քողարկելով, աչքերի ծայրով նայում էր Սակոյի գիտատեխնիկական էկսպերտին հատուկ բանիմաց դեմքին: Վաղոն բավականին տեղյակ էր նոր տեխնոլոգիաներից, արհեստական ինտելեկտից և այլն: Տղաները սպասում էին նրա արձագանքին, գիտեին, որ նա էդ գործից հասկանում է, բոլորի մոտ սպասողական վիճակ էր, ուզում էին լսել ու գիտենալ, գյումրեցիների մեջ բիոռոբոտներ կա՞ն թե ոչ: Բազյ վաղոն որոշեց կատակը տանել մեկ այլ հունով: - Հա մի քանի անգամ նայել եմ քո վիդիոները յութուբում էդ մասին: Բայց այ տղա հազար եմ ըսել, նկարահանվելուց առաջ սխտոր մի կեր... Տղաները այդպեսէլ չհասցրեցին պարզել հարցերի հարցը, թե ո՞վ է ռոբոտ: Սակոն կտրուկ ավարտեց իր պատմությունը, տեսնելով Մռդոյի սիլուետը փողոցի ծայրին: Մռդոն դանդա՜ղ ու անշտապ քայլերով մոտեցավ տղաներին: Մռդո - Բարիօր: Տղաները բարեվեցին, մի երկու խոսք անց ու դարձից ու Վաղոն օգտվելով հարմար պահից, դիմեց Մռդոին: Վաղո - Սաղ հեչ, Էս լավ որ խմած չես: Մռդոն գլուխը կտրուկ դարձնելով դեպի Վաղոն, սրածայր դունչը թեքությամբ վեր բարձրացրեց ու մի արտիսեիկ առհամարական հայացք նետելով Վաղոին, ասաց. Մռդո - Ի՛, դու ընձի ե՞րբ էս խմած տեսել: Մռդոյի այպիսի պատասխանից հետո, Սաքոն մի պահ լռեց որպես համաձայնության նշան ու շարունակեց: Սաքո - Լավ, լավ գիտեմ որ շատ կռնաս խմես, բայց վերջը բդի հարբի՞ս թե չե: Մռդո - Երբ օր վերջը տեսար ձեն կհանես, խմելու բա՛ն էղնի: Վաղո - որ ըտպես է ապ ջան, բեր էս բալոնչիկը փչեմ երեսիդ, էս մի շիշ բոյիդ մեռնիմը քուգդ է։ Մռդո - Ի՛, այ քեզի բան, տո փչե, իշշկան գուզես փչե, նայե չփչկիս, մենակ արաղը դիր դեմս տեսնիմ։ Վաղոն մի լիտրանոց օղու շիշը դրեց Մռդոի դիմաց, հանեց գրպանից պարալիտիկ գազի սրվակը ու գրոհեց Մռդոյի դեմքը, սրվակի պարունակությունը գրեթե ամբողջությամբ փչեց Մռդոյի դեմքին։ Մռդոն, որ Գիզայի սֆինքսի նման ուղիղ նայում էր դեպի արեվելք, որտեղ փողոցի վերջում խմիչքների խանութն էր, մի պահ աչքերը արագ-արագ թարթեց, փջացնելով սֆինքսի դեպի հավերժը նայող հայացքը, արքայական անշտապությամբ և գրացիայով, արմունկը ուղիղ իննսուն աստիճանի տակ պահելով, ձեռքը դանդա՜ղ բարաձրացրեց, սրբեց երեսը, կտրուկ ձեռքը վար իջեցրեց ու խոսեց: Մռդո - Ծո էս ձեվի զզվելի բաներ ուրդի՞ց (որտեղից) գըճարես։ Ապա վերցրեց օղու շիշը, Պիգմալիոնի նման նայեց շշին, ու ասաց։ Մռդո - Դե քելեք ըսոր հարցերը լուծենք... Մռդոի հեռանալուց հետո Սակոն ասեց. Սաքո - Իսկականից ըսիգ (սա) բիոռոբոտ է: Ծրագրավորող Սաքոի ռեփլիկը «իսկականից ըսիգ բիոռոբոտ է», նրա բիոռոբոտների մասին պատմություններից հետո, տղաների համար տպավորիչ էր, Նույնիսկ Վաղոի դեմքը լուրջ էր, դժվար է ասել թե նա ուզում էր, որ Սաքոի ասածը տղաները լու՛րջ ընդունեն թե՞ ինքը նույնպես Սաքոի ռեփլիկը լուրջ ընդունեց: Մոծակներից պաշտպանողը, լսելով Սակոյի կարծիքը Մռդոի մասին, Մռդոի հեռանալուց հետո, հեգնելով Սակոյի մարդքանց հետևից խոսելու սովորությունը, դիմեց Սաքոյին: - Սակո, եսէլ բդի էրթամ, իմնէլ ըսա էրթամ: Երկրոդ օրը տղաները նույն տեղում հավաքված քննարկում էին նախորդ օրվա «փորձարկությունը» ու կատակում էին: Սակոն կատակեց. Սակո - Ապ ջան Մռդոն չի էրեվա, հաստատ բոյիդ մեռնիմը մինչև քոքը ճխտել է ու միկրոսխեմաները վառել են: Եվ հանկած փողոցի ծայրին նկարվեց Մռդոյի սիլուետը: Մռդոյի քայլվածքը շատ էր տաբերվում նախորդ օրվա քայլվածքից: Մռդոն առաջանում էր խաղա՜ղ օրօրվելով, Մռդոի ճոճվելու ու Սաքոի սեվեռուն հայացքի մեջ կարծես մագնիսական կապ կար, միայն Մռդոյի օրօրվելն էր խանգառում հասկանալ, թե Մռդո՞ն է ձգում Վաղոյին թե՞ Վաղոն մռդոյին: Տղաներից մեկը նկատելով Մռդոի ճոճվածքը, բացականչեց. Ծո՛ ռոբոտը հարբել է: