Логотип
22.03.2009
Կատվին Կարսեր
Թե տանեցոնց դուրը ինչու չէր գալիս միջանցքի հատակը՝ չգիտեմ: Մի շաբաթ գլուխս տարան, թե հատակը փոխիր, պա՜ռկետ են ուզում: Ինչքան որ լեզվի ճարտարություն ունեի, ինչքան որ շինարարական գիտելիքներ ունեի ու փիլիսոփայական միտք, գործի դրեցի, որ էս ժողովրդին համոզեմ, որ մեր հին հատակը լավ հատակ է, ծայրահեղ դեպքում կարելի է ներկել: Վերջը խաբեցի, այսինքն եկանք համաձայնության, նե՛րկում էմ: Գնացի ներկ առա ու անմիջապես գործի անցա, քանի դեռ չեն փոշմանել:Մեր միջանցքը երկարությամբ վեց մետր է: Հատակի կեսից շատը ներկեցի, թողեցի մի արահետ, որ մինչև ներկը չորանալը կարելի լիներ գնալ գալ: Գործս վերջացրեցի, ինքս ինձնից գոհ՝ եկա նստեցի ու հեռուստացուից եմ նայում: Կատուն ըստ իր սովորության, թռավ նստեց ուսիս: երբ էդ կատուն նստում է ուսիս, հոգնում է անընդհատ նույն ուսիս նստել, մեկընդմեջ մի ուսիցս տեղափոխվում դեպի մյուսը: Վե՛րջը, ամեն ինչ սովորականի նման: Միայն մի հանգամանք իմ ուշադրությունը գրավեց. Զգում եմ, որ էս կատվի թաթերը կպչում են վերնաշապիկիս: Նայեմ տեսնեմ ի՛նչ, ուսերս ներկի մեջ կորած, անկախ ինձանից վեր թռա: Կատուն որ էս տեսավ, զգաց, որ մի բան էն չէ ու փախավ: Փախավ նորից ուղիղ միջանցք, վազեցի հետևից բռնեմ, որ էլ տեղ չներկոտի, բայց էս անիրավը, ոնց որ ինատ, կանգնել է ներկած հատակին ու ինձ է նայում: Ես իմ թողած չոր արահետով մոտենում եմ, ուզում եմ վերցնեմ, սա մի կողմ է փաղչում: Ու գնալով նա ավելի արագ էր էստին էնտին վազում ներկած հատակին ու ինձ ֆռացնում: Շուտով ներկածս հատակը դարձավ լղոզվածք ու ես որոշեցի քայլեմ ներկի վրա դրան բռնեմ, քանի ուրիշ տեղ չի փախել: Փախավ, էլի փախավ, էս անգամ էն էլ ու՞ր: Ամենավերջին սրիկայի նման, իմ ինատու, բոլոր սենյակներով, տեղաշորերի ու աթոռների, ու սեղանի վրայով, ու պահարանի, ու սառնարանի, պատշկանբի, վո՞նց էր մագլցում վարագույրների վրայով, էլ տեղ մնա՞ց, չեմ հիշում: Վերջը բռնեցի, տարա դրեցի թղթե արկղի մեջ, որ էլ տեղ չներկոտի: Բայց արի տես, որ ո՞վ համը հանի, ու՞մ նախատեն: Ես մեղավոր դուրս եկա, որ տունը ներկի մեջ կորած է, դա էլ հեչ, ինձ տվեցին սադիստի կոչում, կատվին արկղի մեջ դնելու համար: Դե արի սրանց իրավաբանություն բացատրիր, որ նման դեպքերում կարսեր են նստացնում: