Մի տարի աշխատեցի Տարտուի Պրիբորաստրոիտելնի գործարանում: Վարպետս դյադյա Իվանն էր, հետս լավ էր, ամեն անգամ ընդմիջումներին մի բան պատմում էր: Մի օր եկավ նստեց կողքս ու ասում է. - Պատկերացնու՞մ էս, գլու՛խը, թև՛ը կոտրած, ե՛ն անհարմար տեղն էլ վնասված, համառորեն բժշկին չեր ասում թե ինչ է պատահել, ասում էր, եթե՛ ասեմ մի բան էլ դուք էք գլխիս բերելու: - Ու ծիծաղում է. Հարցրեցի, դյադյա Իվան ու՞մ մասին է խոսքը, ի՞նչ է պատահել ու դյադյա Իվանը սկսեց. - Ուրեմն մեր հարևվանը իր տանը, երեկոյան մտածել էր ջեռուցման խողովակը սարգի, որ ջուր չկաթա: Դե մարդը ընտանեկան կարճ անդրավարտիկով, ծնկների վրա չոքած, վառարանի դեմ գործ է անում: Մեկ էլ կատուն հետևից գալիս ու են ամենա անհարմար տեղը ճանկում է: Էս մարդը վախից գլուխը խփում է չուգունից վառարանին ու գլուխն էլ էդտեղ է պատռում: Հատակին պարկած գոռում էր մինչև շտապ օգնությունը եկավ: Սանիտարները սրան աստիճաններով վար էին իջեցնում ու սանիտարներից մեկը հարցրեց, ի՞նչ է պատահել: Էս խեղճն էլ ռադիոի նման արագ ու ճիշտ ամեն ինչ շարադրեց ու սանիտարները սկսեցին հռհռալ, ենքան հռհռացին, որ վերջը սրան վար գցեցին ու խեղճի թևն էլ էդտեղ կոտորվեց: - Հիմա բերել են հիվանդանոց, բժիշկը հարցնում է ի՞նչ է պատահել, սա ասում է չե՛մ ասի, մի բան էլ դուք կբերեք գլխիս: