- Այո՛ - Եվ ինչպե՞ս վաճառվեց ձեր կատուն, գնորդները գո՞հ են, բողոք չկա՞: - Պարոն դատավոր, դուք չգիտե՞ք, որ շատ մարդիկ ուղղակի պարապությունից մի բանի վրա փող են ծախսում, երբեմն այնպիսի բաներ են գնում, որ ծիծաղելի է, իմ կատվի հաշվարկը հենց նման հոգեբանության վրա էր: Այդ հարցում կատուները շատ են նման մարդկանց, եթե կատուն խաղում է իր պոչի հետ ու բավականություն է ստանում, ապա շատ մարդիկ մի զիզիբիզի բան են գնում կամ վաճառում, դա նրանց հաճույք է պատճառում: - Իսկ ի՞նչ է, դուք զե՞րծ եք նման բաներից, ձեզ դուր չի՞ գալիս գնումներ կատարել: - Ինչպե՛ս չէ, դե դրա համար էլ ասում եմ էլի, կատուն մարդուց քիչ է տարբերվում: - Այդ դեպքում բարի եղեք բացատրել մեզ, համենայնդեպս դուք ինչո՞վ եք տարբերվում կատվից, եթե նրա հետ, ինչպես հավասարը – հավասարի հետ, գործարքի մեջ եք մտնում: - Ո՛չ մի բանով էլ չեմ տարբերվում: - Ախ այդպե՛ս, իսկ այդ դեպքում ինչու՞ համար եք երկու ոտքի վրա կանգնած և ո՛չ թե չորեքթաթ: - Պարոն դատավոր, թույլ տվեք նկատել, որ դուք նույնպես կանգնած չեք ո՛չ մի ոտքի վրա, դուք նստած եք: Չնայած բոլոր ջանքերին, դատավորին չհաջողվեց քողարկել զայրույթը, որ flesh անիմացիաի նման հայտնվեց նրա դեմքին մի պահ ու չկացավ: Ու դատավորը բավականին խաղաղ դեմքով դիմեց Մանավանդին: - Ուրեմն ձեր կարծիքով, կատուն մարդու նման մտածու՞մ է: - Պարոն դատավոր, դեռ ո՛չ ոք հակառակը չի ապացուցել: - Դուք ուզում եք ասել, որ կատվից միայն տեսքով եք տարբերվում: Ես ձեզ ճի՞շտ հասկացա: - Ո՛չ պարոն դատավոր, էլի չհասկացաք, կա մի հատկանիշ, որ մարդը ունի, իսկ կատուն չունի: Ես որպես մարդ, հոգի ունեմ, իսկ կատուն չունի: Եթե հոգի ունենար էդ պոչավոր դևը, բոլոր փողերը կառնե՞ր ձեռքիցս, գոնե մի բան կթողներ ինձ՝ իմ մատուցած ծառայությունների համար, որ հարկ վճարեի ու էստեղ կանգնած չլինեի: Պարոն դատավոր, դուք ընդհանրապես տեսե՞լ եք, որ որևէ հավ կամ խոզ հոգի ունենա: Իսկ ինչ վերաբերվում է խելքին ու մտածելուն, կենդանիների մեջ նույնպես կան խելացիներ, ո՛չ այնքան խելացիներ, ապուշներ, դդեր, տխմարներ, անասուններ, վերջիններիս ինչքա՜ն ասում ես փող չկա, չեն հասկանում: - Լսեք, բավական է ծամածռվեք, դուք հասկանու՞մ եք որ կատուն մարդ չէ՛: - Ես հասկանում եմ, պարոն դատավոր, կատուն չի հասկանում այնպես, ինչպես շա՜տ մարդիկ չեն հասկանում, որ իրենք մարդ են: Մարդիկ կան, որ իրեն ասում ես դու մարդ ես, զարմանում է, ձեռքը գրպանն է տանում, որ տեսնի ինչքանով է մարդ: Նույնությամբ ո՛չխարին ասում ես դու ոչխար ես, չի հասկանում, որ ինքը ոչխար է, գուցե կոտոշներն են խանգարում, չգիտեմ: Եվ նույն պատմությունը էս գող կատվի հետ, ասում եմ դու կատու ես, էն էլ գո՛ղ, նա ինձ պատասխանում է. -Դու իմ փողերը տուր, իսկ ես ինչ եմ ինչ չեմ, դա իմ գործն է, հլը փողերը տուր դնեմ պոչիս տակ, են ժամանակ տեսնենք մեզանից ո՞վ է կատու: - Հենց այդպես էլ ասե՞ց: - Այո՛: - Եվ դուք հասկանու՞մ եք նրան: - Այո՛, ես մարդ եմ, դրա համար էլ հասկանում եմ: - Լա՛վ, եթե դուք մարդ եք ու այդքան ազնիվ, ապա թույլ տվեք հարցնել, ինչու՞ որոշեցիք վաճառել ձեր սեփական կատվին: - Պարոն դատավոր, ես հարկահանին արդեն ասել եմ այդ մասին, հայտարարության մեջ այդ մասին նշված է, այնտեղ գրված է ո՛չ թե վաճառում եմ, այլ վաճառվում է իմ կատուն, ինքն է վաճառվում, ես չեմ վաճառում, դա նրա կամքն է, որոշել էր վաճառվել- ու վաճառվեց, կատուները գիտե՞ք ինչ կամակոր են, որ մի բան մտածեց՝ պիտի անի, դեմը չես առնի: Չնայած ասեմ, որ սա առաջին անգամը չէ, նա միշտ էլ փետրվարի վերջերին ու մարտի սկզբին վաճառվում է, դէ հասկանում եք, չէ՞: - Ոչ, չեմ հասկանում, ես կատվի մլավոցը հասկանում եմ որպես կատվի մլավոց և ուրիշ ոչինչ: - Պարոն դատավոր, իմ կատվի մարտ ամսվա մլավոցը ինչո՞վ է պակաս պոռնկություն քարոզողների նվնվոցներից, կարծես իրենց նեղացնում են, չեն թողնում, որ կարգին իրար սիրեն: Ասեմ, որ ես այդ հարցում կատվիս ու պոռնկություն քարոզողների մեջ խտրականություն չեմ դնում, բոլորն էլ սիրելու իրավունք ունեն: Օրինակ, երբ կատուս մարտ ամսին սկսում է մլավել, ես նրան չեմ մեղադրում մլավելու համար, բնական երևույթ է, բայց դա իր կատվային գործն է, սեռական խնդիրներ ունի, թող պատուհանից թռչի գնա պադվալներում (նկուղներում) կամ աղպարկղների մոտակայքում, էնտեղ շուտ - շուտ են հավաքվում իմիջիայլոց, հա՛, թող գնա էնտեղ իր հարցերը լուծի: Բայց հիմա սեպտեմբերն է: - Լսեք, մեզ ձեր սեռական սեզոնները չեն հետաքրքրում, և բավական է դատը վերածեք ձանձախաբանության: Եթե հարցը սեռական հարաբերությունների մասին է, ապա կարող եք չանհանգստանալ, մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, ու ո՛չ ոք չի կարող ձեզ նեղություն պատճառել ձեր սեռական կողմնորոշման համար: - Վա՜յ պարոն դատավոր, իմ մտքով նույնիսկ նման բան չանցավ, խայտառակ եղա, էս ի՛նչ եք ասում: - Բավական է, շատ ամաչկոտ կատու եք երևում, բայց ձեր ամաչկոտությունը մեզ չի հետաքրքրում: Պատասխանեք հարցին. Ու՞մ ինկատի ունեք՝ կատու ասելով: - Պատասխանում եմ, պարոն դատավոր, էդ կատուն իմ ղազն է: - Ի՞նչ, դուք հիմա՞ր եք ձևանում, ի՞նչ ղազ, ո՞վ է էդ ղազը: - Տեսնում եք, պարոն դատավոր, դուք նույնպես խտրականություն եք դնում կենդանիների մեջ: Եթե ես ասեի փողը տվել եմ ղազիս, վստահ եմ, դուկ կհասկանայիք ինչ եմ ասում ու կհարցնեիք, ո՞վ է ղազը: Իսկ երբ ասում եմ փողը տվել եմ կատվին, չեք ուզում ասել, թե ո՞վ է էդ կատուն, կատուն ղազից ինչո՞վ է պակաս, ղազին կարելի է փող տալ, իսկ կատվի ո՞չ: - Քաղաքացի Այքեզբանյան, մենք արդեն հոգնեցինք ձեր զազրախոսություններից, բավական է: Պատասխանեք վերջին հարցին, դուք չե՞ք ժխտում, որ եկամուտ եք ստացել և հարկ չեք վճարել: - Փողը տվել եմ կատվին, պարոն դատավոր: - Նորի՞ց կատվին, գուցե մկա՞նը: - Ինչու՞ չեք հավատում ինձ: Ինքը կատու՛ է: - Ո՞վ: - Դե էդպես հարցրեք է՛լի, հարցրեք ասեմ, վաղուց արդեն կատվի հետ ձեր հարցերը լուծած կլինեիք: - Լա՜վ, շատ լավ, հարցնում եմ, ո՞վ է էդ կատուն: - Պարոն դատավոր, ես, իհարկե, կասեմ, բայց կարող եմ տուժել, վախենում եմ, թող ձեր աշխատողները գնան ու տեսնեն էդ կատուն ո՞վ է, ընչացու է: Ես իրավունք չունեմ նրան էստեղ ներկայացնելու, նա միշտ ինքն է ներկայանում, ախր կատու է, չէ՞: - Լավ, մենք ամեն ինչ կստուգենք, բայց իմացեք, պարոն Այքեզբանյան, դատարանին թյուրիմածության մեջ գցելու և կեղծ ցուցմունքներ տալու համար Դուք կենթարկվեք առանձին պատասխանատվության, պա՞րզ է: - Այո՛: - Շատ լավ, մենք այսոր կպարզենք թե ո՛վ է ձեր կատուն: Առայժմ ազատ եք: Դատը հետաձգվում է մինչև վաղը: - Մանավանդը անշտապ քայլերով, հանգիստ իր ծխախոտը ծխելով տուն էր գնում: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ ոստիկանները արդեն կոտրում են իր տան դուռը: Եվ երբ Մանավանդը կոտրած դռնից ներս մտավ տուն, հայտնվեց մի զավեշտալի տեսարանի առջև: Երկու ոստիկան, մեկը մեկից առաջ ընկնելով, երբ մեկը ընկնում էր, մյուսը տրորելով ընկածին, լիներ դա նրա թևը կամ ականջը, հերթական անգամ փորձում էր բռնել կատվի պոչից, ապա, երբ անհաջող փորձից հետո տապալվում էր հատակին, մյուս ոստիկանն էր փորձում բռնել կատվի պոչից: Մանավանդը չհասցրեց նրանց կանգնեցնել, երբ կատուն մագլցելով վարագույրներն իվեր հասել էր առաստաղին, թռավ ուղիղ Մանավանդի բաց նոուտբուկի վրա և այն տապալես գետին: Դա միակ արժեքավոր իրն էր, որ դեռ կանգուն էր մնացել սենյակում: Գուցե կատուն իրոք հասկանում էր նրա արժեքավորությունը և զոհաբերեց վերջին հերթին: - Այդ պահին, ինչպես ամպրոպ, թնդաց Մանավանդի ձայնը. - Ա՛յ մարդ, էս ի՜նչ եք անում, դուք հո չե՞ք գժվել: - Ոստիկանը, որ արդեն հասցրել էր ոտքի կանգնել, մասնագիտական, վստահ տոնով, պատասխանեց. - Մենք ենք գժվե՞լ թե՛ դու, քո կատվի ո՛վ լինելն ենք պարզում, փողերը բանկից թռցրել, վարագույրներն իվեր մակլցելով փաղչում է: - Սրամտեց ոստիկանը, հեգնանքով նայելով Նամանավանդին: - Ա՛յ մարդ, էսի կատու չէ՛, էսի փիսիկ է, էս իմ փիսոն է, կատուն վերևում է ապրում, երկրորդ հարկում, վա՛յ ես դրա ինչն եմ ասել, կատու է էլի, մարդու գլխին ինչ օյին ասես չի բերի: - Իսկ ինչու՞ դատարանում չասեցիք, որ նա երկրորդ հարկում է ապրում: - Հարցրեցի՞ք, որ ասեմ, հարցնեիք՝ կասեի, ինչպես հարկն է կներկայացնեի ձեզ կատվին: Եթե ձեզ փիսոն էլ է հետաքրքրում, փիսոիս հետ էլ կծանոթացնեի, բա փիսոի հետ էսպես ե՞ն ծանութանում, հեչ ջենտլմեն չեք: Քիչ անց, Մանավանդը երկու ոստիկանների ուղեկցությամբ, բարձրացավ երկրորդ հարկ: Ձանգահարեց իր ընկերոջ, Մկոի դուռը ու Մկոն դուռը բացեց: - Ահա՛, խնդրեմ ծանոթացեք: - Մկոն ներկայացավ: Բարև ձեզ, ես Մանավանդի կատուն եմ: - Ոստիկաններից ավելի ճարպիկը, որ առաջ էր ընկել, տարակուսանքով շրջվեց իր ընկերոջը: - Լսի, սրանք խելագարվել են: - Ու դիմելով միաժամանակ երկուսին՝ ասաց. - Վաղը երկուսդ էլ կգաք դատարան: Ոստիկանները հեռացան: Կատվի դատը սկսվեց, սկսվեց շատ արագ: Մի երկու բառով հիշեցնելով գործի եղելությունը, դատավորը դիմեց Մանավանդին: - Պարոն Այքեզբանյան, ես ինչպես ձեզ զգուշացրել էի, Դուք արդեն մեղադրվում եք դատարանին թյուրիմածության մեջ գցելու և կեղծ ցուցմունքներ տալու համար: - Պարոն դատավոր, ի՞նչ թյուրիմածություն, ի՞նչ կեղծիք: Բավակն չէ ձեր գործակալները քիչ էր մնում փիսոիս խցկեին սապոգի մեջ ու բռնաբարեին, դեռ մի բան էլ ե՞ս եմ մեղավոր: - Ի՞նչ եք ուզում ասեք, Դուք բողո՞ք ունեք մեր գործակալների հանդեպ: - Ի՛նչ ասեմ, ընկել էին փիսոիս հետևից ու ամբողջ տունը տակնուվրա են արել, գուցե սապո՞գ էին փնտրում, փիսոիս սապոգի մեջ խցկելու համար, ես ի՞նչ իմանամ, իրենց հարցրեք, թե ի՛նչ էին ուզում իմ փիսոից: - Ախ այդպե՛ս, լա՛վ: Ուր է ձեր կատուն, են ձեր գործարար կատուն, ում տվել եք բոլոր դրամական միջոցները: - Այստեղ է, պարոն դատավոր, միջանցքում պպզած, համբերատա՜ր սպասում է ձեր հրավերին: - Հրավիրեք կատվին դատարան: - Մկոն սահուն կերպով ներս սողոսկեց դահլիճի կիսաբաց դռնից և հովազի նման թեթև ու ճկուն ցատկով հայտնվեց դատարանի ամբիոնի առջև: Դատավոր ատամները կրճտացնելով, դիմեց Մկոյին: - Դուք ո՞վ էք: - Ես Մանավանդի կատուն եմ: - Դատավորը զայրացած նայեց Մանավանդին ու շարունակեց: - Շատ լավ, Մանավանդի կատու, Դուք առայժմ ազատ եք, սպասեք միջանցքում, ձեզ նորից կհրավիրեն: - Մկոն նույն ճկունությամբ դուրս եկավ դահլիճից: Դատավորը արդեն չթաքցնելով իր զայրույթը դիմեց Մանավանդին: - Ուրեմն ասյսպես, պարոն Այքեզբանյան: Բացի դատարանին թյուրիմածության մեջ գցելու և կեղծ ցուցմունքներ տալուց, դուք մեղադրվում էք դատարանը անարգելու մեջ: - Ինչու՞: - Դուք ծիծաղի առարկա եք դարձնում դատարանը: - Պարոն դատավոր, ես չեմ հասկանում, թե ծիծղի առարկան էդ ի՞նչպիսի փաստերի վրա է հիմնվում, Դուք նույնիսկ իմ նկարը չունեք ծիծաղելով, բայց չեմ վիճում, ես իրավաբան չեմ: Բայց ես կամենում եմ իմանալ, ինչի՞ վրա է հիմնաված ձեր մեղադրանքները: Ես իմ բոլոր ցուցմունքները կարող եմ ապացուցել փաստերի հիման վրա: - Շատ բարի, մլավեք, ներեղություն, խոսեք, մենք ձեզ լսում ենք: Ներկայացրեք ձեր փաստերը: Սկսեք այն հանգամանքից, թե ձեր կատուն ինչպե՞ս մի օրվա ընթայքում անցավ գիտությանը դեռ անհայտ էվոլյուցիաի ուղի ու դարձավ մարդ, համենայնդեպս՝ տեսքով: Լսու՛մ ենք ձեզ: - Ախ դա՞ էք ուզում իմանալ: Հարց չէ, պարոն դատավոր: Միայն մի խնդրանք ունեմ, թույլ տվեք նախ պարզել մի փոքրիկ հանգամանք, որ ճիշտ արտահայտվեմ, կարելի՞ է - Խնդրեմ: