Գյումրիի շուկայի դիմաց , մսով բլիթներ վաճառող, մի հավերժական Վալոդ կա: Նա մսով բլիթներ էր վաճառում, երբ գյումրին կոչվում էր Լենինական, չգիտեմ, բայց ինձ թվում է նա շուկայի դիմաց մսով բլիթներ էր վաճառում երբ դեռ Գյումրին Ալեքսանդրապոլ էր կոչվում, ավելի՛ն, կարծում եմ, որ հին Կումայրիի շուկայի առաջ, Վալոդը էսօրվա նման կանգնած իր մսով բլիթներ էր վաճառում: Մի խոսքով ասած, խոսքը մի պատմական դեմքի մասին է, որը սեփական կաշվի վրա զգացել է մարդկությանը հայտնի բոլոր մեծ պոռոտախոսների գաղափարախոսությունների արդյունքները: Կեսօր էր,Մարքսը ու Լենինը, ըստ սովորության, մոտեցան Վալոդի բլիթների կրփակին ու ամեքը տասը բլիթ վերցնելով անցան գործի: Մարքսը արդեն ութերորդ բլիթն էր կուլ տալիս, ծնոթները արդեն հոգնել էին ու նա որոշեց իր լեննականցու բերանին մի քիչ հանգիստ տալ: Դրա համար պետք էր մի քանի անգամ ծնոթները առանց ծանրաբեռնելու, բլիթը ճզմելով, ուղղակի վեր ու վար անել, մարզել: Այդպես մարզիկներն էն որևէ ֆիզիկական վարժության էմիտացիան անում, Մարքսն էլ ծամելու էմիտացիա էր անում, ուղղակի ծնոթները վեր ու վար էր անում և պարզվեց, որ Մարքսը խոսու՜մ է: - Ապ ջան էս ինչ երկիր է, առավոտնից իրիկուն կաշխատինք, էս կերածներս պեռաշկու փողը հազիվ կառնինք, ինչխօր փորմ հացի համար աշխատեինք: Վալոդը, որ նման զրույցների ժամանակ միշտ ստանձնում էր սպիկերի դերը, անմիջապես թեման վերցրեց իր հսկողության տակ: - Էսի երկիր չէ, ավազակապետություն է, առավոտից իրիկուն Էրէվանի կենդրոնում կանգնած գոռում են ա-վա-զա-կա-պե-տու-թյուն, հեչ չե՞ս լսել: Քանդել է պետք, քա՛նդել: - Ա՛յ մարդ, դու էլ հո չասաեցի՛ր: Քա՞նի անգամ քանդեցինք, վե՞րջը:Ախր Էդ ավազակները քանդելու ժամանակ ավելի հեշտ ու ավելի շատ են գողանում, քանդելով ու՞ր կհասնինք: - Դա նրանից է, որ ճիշտ չենք քանդել: - Դու գիտե՞ս ինչպես ճիշտ քանդել: - Իհարկ է: Տե՛ս, Մարքսը ասում էր, ավազակապետությունը պետք է ամբողջ աշխարհում միանգամից քանդվի իսկ Լենինը վերցրեց ու մենակ մի երկրում քանդեց: Բայց հետո կողքի ավազակապետությունների ավազակները մեր գլխին էնպես սարգեցին, որ հիմա իրենք սուրբ են մենք ավազակ, բա՛: - Հիմա ի՞նչ, Մարքսը ճիշտ էր իսկ Լենինը, այսինքն Էրէվնցիկ, սխա՞լ: - Բա ի՞նչ էր, որ սխալ չլիներ, էս օրին կլինեի՞նք, ես առաջ օրական հազար հատ բլիթ էի վաճառում, մեջն էլ կարգին միս, իսկ հիմա. Վալոդը կտրուկ լռեց: Մարքսը գայթակղված դիմեց Վալոդին. - Շարունակի՛ր, ութը հատ արդեն կերել եմ, գոնե ասա մեջը ի՞նչ էր: - Ուշադիր չես կերել, ուշադիր լինեի՛ր կիմանաիր, բա որ մեջը ոչխարի կտտոր լիներ, կուտեի՞ր: - Վա՛յ Վալոդ - Վալոդ, բա Մարքսը չի ասե՞լ թե մսով բլիթի մեջ ինչ պտի դնես: - Չե՛ ապ ջան, էդ եդամնացները ու՜ր, մսով բլիթը ու՛ր: - Վալոդ, ախպոր պես, ասա է՛լի, կերածս բլիթների մեջ ի՞նչ էր: - Լսի՛, քո հայրը քո որ՞ գաղափարներիդ համար է քո անունը Մարքս դրել: - Սրճի բաժակով գուշակելիս, մի պառավ հորս ասել է, որ շատ խելացի տղա էս ունենալու, ինքն էլ անունս Մարքս է դրել: - Դե լավ, որ էդպես է, էդ երկու հատն էլ կեր պրծի, կասեմ: Մարքսը մի րոպեում երկու բլիթն էլ կուլ տվեց: - Դե ասա, կերա՛, որ գլխիվայր էլ կախեն հետ չեմ տա: - Տնաշեն, գոնե էդ երկու հատը ուշադիր ուտեիր, շնաձկի նման ամեն ինչ կուլ էս տալիս, չնկատեցի՞ր, որ մեջը ո՛չ մի բամն էլ չկար: Անուշադիր էք, անուշադիր, հավի նման, ինչ որ կտի նման է կուլ էք տալիս: Էրէվնցոնց էլ ասել են ավազակապետությունը պետք է քանդել բայց չեն ասելթե հետո ո՛վ պիտի ավազակ աշխատի, նույն Լենինի սխալներն են կրկնում, առանձին վերցրած երկրում չի կարելի ավազակապետություն քանդել, աշխարհով մեկ է պետք քանդել, ինչպես Մարքսն էր ասոււմ: - Ախր ի՛նչ տարբերություն, էսօրվա օրով աշխարհով մեկ Մարքսիզմ է է՛լի, աշխարհով մեկ գլոբալիզացիա չէ՞, բոլորը իրար հետ կապված չե՞ն, ու հավասարություն չե՞ն քարոզում, իսկ մեր ավազակները կարա՞ն առանց օտար ավազակների աշխատեն, չեն կարա չէ՞, գլոբալ կապված են իրար հետ, էնպես որ էստեղ հարցը ավազակապետությունը չէ, հարցը ավազակն է: Ավազակապետություն քանդողները ո՛չ մի ավազակի անուն չգիտն, չեն ուզում գիտենան, ձեռնտու չէ գիտենալը, որ պետությունը քանդելու փոխարեն էդ ավազակների դեմ պայքարեն, նրանց դեմ չեն պայքաէում, որովհետև նրանց դեմը խաղ չկա: - Հա՛ դե, իրանք էլ ուզում են, որ իրանց դեմը խաղ չլինի է՛լի: Տասներորդ բլիթը կուլ տալուց հետո, հանկարծ խոսեց մինչ այդ լուռ Լենինը :