Логотип
15.09.2010
Ձի- ձի կամ «Անգլիական նավերը հայոց լեռներում

Ձի- ձի, փայտե ձի, մեր դռանը կապեցի՛, ո՛չ, այս պատմությունը մոտավորապես ձի-ձի խաղալու մասին չէ: 2010թ. հուլիսի 2-ին Ծաղկաձորում ընդանում էր գրողների համահայկական 5-րդ համագումարը: Սաշիկը կյանքում առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման, նա միջին տարիքի տղամարդ էր ու կյանքում շատ բան էր տեսել: Եվ քանի որ Սաշիկը գրող էր, նա միշտ իր տեսածը, որպես մտածող, պիտի պատկերացներ ժամանակի ու տարածության մեջ: Օրինակ նա ժամանակի ու տարածության մեջ համ սովետական գրողների համագումարներն էր տեսել, համ պոստսովետականը, համել էլ մի հիսուն տարի հետո ինչ որ պիտի լինի, կտեսնի: Կտեսնի ու հեչ չի զարմանա, որովհետև ինքը գրող է ու, թեև ամեն ինչի մասին չի գրում, բայց ամեն ինչ տեսնում ու հասկանում է, թե ինչ է կատարվում, այսինքն՝ «արա էս ի՜նչ ա կատարվում»: Այսպիսով Սաշիկը ներկա էր մի համահայկական հավաքույթի, բայց չգիտես ինչու մի քիչ զարմացած էր, ավելի ճիշտ, չէր կարողանում կողմնորոշվել ժամանակի ու տարածության մեջ ո՛չ մի ձևաչափով, թե՛ փիլիսոփայական իմաստով, թե՛ ժամանակագրական ու երկրաչափական, թե՛ սփյուռքի նախարարության անցկացնելիք ծրագրերի պլանավորման համաձայն, որ կարողանա գիտակցել երբ, որտեղ և ինչ է կատարվում, որ գիտենա՝ երբ և որտեղ ինչ գործ կարելի է կպցնել... Անգլիայից ժամանած մի հայազգի գրող էր ելույթ ունենում, այնպես ոգևորված էր խոսում, այնպես եռանդով, որ Սաշիկը չէր հասկանում, թե ուր է ընկել: Սաշիկը բոլշևիկների ճառերը անգիր գիտեր, նրանց պաթոսը, հռետորական ունակությունները, բայց սա Անգլիայից էր, էս որտեղի՞ց է ճարել էսքան բոլշևիկյան ֆոկուսներ էս մեր ընկերը, Սաշիկը չէր հասկանաում: Սաշիկի մտքով մի վատ բան անցավ, նա մտածեց, երևի էնքան է գրել, որ ժամանակի ու տարածության զգացումը կորցրել է, հո իզուր չեն ասում, որ գրողները մի քիչ շեղված են: Բա լավ, հիմա ի՞նչ անենք, մտածում էր Սաշիկը, էնպես էլ անհարմար պահի շեղվեցի, համահայկական գրողների համագումար է, հիմա ամբողջ աշխարհի հայությունը կտեսնի, որ Սաշիկը շեղվել է, մեկ էլ տեսար մի հատ էլ անուն կպցրին, չէ չէ, սու՛ս: Բայց հլը մի րոպե, մտածեց Սաշիկը, հլը բեր մի հատ ստուգենք. ես եմ շեղվե՞լ, թե՛ էս ելույթ ունեցո՞ղն է շեղվել ժամանակի ու տարածության մեջ, համահայկական գրողների ժողովում, իսկ ինձ թվում է, թե ես եմ շեղվել: Ստուգել է պետք, անպայման ստուգել, որոշեց Սաշիկը, բայց ինչպե՞ս: Շատ հեշտ, մտածեց Սաշիկը, հիմա կամաց - կամաց կպարզենք մեր ադեկվատությունը: Եվ Սաշիկը նայեց ժամացույցին, մեկանց քսանհինգ րոպե է, թեքվեց դեպի կողքի նստածին ու ականջից կամա՜ց հարցրեց. .- Ժամը չէի՞ք ասի: - Մեկ անց քսանհինգ: Սաշիկը մի անգամ էլ նայեց ժամացույցին, հավաստիացավ, որ ժամը ճիշտ է և ինքը ժամանակի մեջ չի սխալվում: Սաշիկը սկզբից ժամանակն էր ստուգում, որ հետո անցնի տարածությանը, առաջնայինը ժամանակն է, որովհետև նույն տարածության վրա տարբեր ժամանակահատվածում բոլորովին տարբեր միջոցառումներ կարող են անցկացնել, բայց ժամանակը ստուգելու համար ժամը իմանալը քիչ է, պետք է ճշտել օրը: Սաշիկը թեքվեց կողքի նստածի ականջին ու կամա՜ց հարցրեց. - Չէի՞ք ասի, այսօր ի՞նչ օր է: - Երկուշաբթի: Սաշիկը լսելով, որ կիրակի է, քիչ լսելի ձայնով մրմնջաց. - Այս ցերեկ տոն է, համահայկական երկուշաբթի: Կողքի նստածին դուր չեկավ Սաշիկի էքսպրոմտը, բայց Սաշիկը անպայման շատ բարեհամբույր ժպտաց նրան, որովհետև դեռ շատ բաներ ուներ հարցնելու: Սաշիկը արդեն վստահորեն տիրապետում էր երկու տվյալների, օրը և ժամը: Նա վստահ էր, որ ինչպես որ ինքն է տեղյակ օրից ու ժամից, այնպես էլ մնացաց համահայկական գրողների ժողովի մասնակիցները: Որպիսի ժամանակի մեջ շըշկրվածի տպավորություն չթողնի հարևանի վրա, Սաշիկը որորշեց ուրիշ մի բանի մասին էլ խոսի, որոշեց ծանոթանալ. - Ներեցեք, իսկ դուք մասնագիտությամբ գրո՞ղ էք: - Հա՛: - Իսկ կարելի՞ է հարցնել, ինչի՛ մասին էք գրում: - Սիրո, ամուսնության, դե տենց է՛լի, մոտավորապես: Նկատելով խոսակցի մատի վրա ամուսնական մատանիին, Սաշիկը շարունակեց: - Շատ հետաքրքիր է: Գիտե՞ք ես ամուրի եմ ու ինձ համար շատ հետաքրքիր է, գրականությա՞մբ է ավելի հետաքրքիր զբաղվել, թե՞ փեսությամբ: - Դե ո՜նց ասեմ ապե, համարյա նույն բանն է էլի, մի բան պտի անես է՛լի, որ մի բան ստացվի, բայց թե պտի գիտենաս է՛լի, ոնց անես: - Դու գիտե՞ս ո՞նց անես: - Ու՞մ, արա՛: - Ներող, ես նկատի ունեի ի՛նչ: Հանկարծ ճառասանի ճառից Սաշիկի ականջին հասավ «Խորհրդային Միություն» արտահայտությունը, Սաշիկը որոշեց ճշտել ներկայիս տարեթիվը ու դարը: Նա նորից թեքվեց հարևանի ականջին ու կամա՜ց հարցրեց, - Չէի՞ր ասի՛, հիմա ո՞ր դարն է ու ո՞ր թվականը: - Արա հո լուսնից չե՞ս ընկել. - Ո՛չ, ճիշտն ասած չգիտեմ որտեղից եմ ընկել, ժամանակին մոտավորապես տիրապետում եմ, իսկ տարածության մեջ դեռ չեմ կողմնորոշվել, ախր մեր երկրում բացի մի երեսուն- քառասուն հոգուց, բոլորին էլ գցել են, բոլորն էլ մի տեղից ընկել են, հիմա էդ երեք միլիոն մադու միջից ես ինչպե՞ս իմանամ, որտեղի՞ց եմ ընկել կամ որտեղից են ինձ գցել, գուցե և լուսնից, ինչ կա որ, հիմա մարդիկ լուսնի վրա էլ են ներդրումներ կատարում, լուսնի վրա տեղ են գնում, հնարավոր է, որ այդ գործարքի մեջ գցած լինեն, ինչ կա՛ որ: -Յա՛, լուսնի վրա տեղ ե՞ս գնել. - Որ ասես հիմա որտեղ եմ նստած, տարածության մեջ նույնպես կկողմնորոշվեմ ու կարամ ստույգ ասեմ, լուսնի վրա եմ տեղ գնել, թե՛ էս դահլիճի աթոռներից մեկի վրա եմ տեղ զբաղեցրել: - Չէ՛, որ ստե նստած էս, ուրեմն ստեղ ես տեղ զբաղեցրել, ապե՛: Ուրեմն Անգլիայում սովետական կարգեր են հաստատվել, այլ կերպ չի կարող լինել, մտածեց Սաշիկը և սկսեց ավելի ուշադիր լսել ելույթ ունեցող Անգլիայից ժամանած սփյուռքահային: Ելույթ ունեցողը ոգևորված կարդում էր իր ճառը: մեջբերում ճառից. «Հայաստանի գրողներու միութեան «Գրական թերթ» շաբաթաթերթն ու «Նորք» հանդեսը դարձան հայրենական գրական կեանքի հիմնական այն երկու թեւերը, որոնց միջոցով ձեւաւորուեցաւ ու թռիչք առաւ 20-րդ դարու հայրենի գրական կեանքը. նոյն թռիչքը կը շարունակուի մեր օրերուն:» Սաշիկը, լսելով այս արտահայտությունը, նորից թեքվեց իր կողքի նստածի ականջին ու կամա՜ց հարեց: - Լսի, ախր այսօր 2010 թվականի ամառն է, էդ գրական թերթի կայքի վերջին նյութը թարմացվել է 2009թվականի նոյեմբերին, այն էլ գրականության հետ հեչ կապ չունեցող հոդվածներ են, սովորական դեղին օրաթերթի հոդվածներ: Չե՞ս գտնում, որ շատ երկար է թռչում գրական թերթը, 2009-ին թռել է ու մինչև հիմա, 2010-ն է վերջանում ու դեռ վայրէջք չի կատարել: Այսինքն դու էդ հարցերում դժվար գլուխ հանես, դրանց մասին լավ գիտեն ղուշբազները, նրանք երկար թռչող աղունիկներին շատ են գնահատում, անձամբ ժամանակին աղունիկներ եմ ունեցել, գիտեմ ինչ եմ ասում: - Չհասկացա ընկեր ջան, թռչնի շուկա ես եկե՞լ , թե՞ համահայկական գրողների համագումար: - Իհարկե, համահայկական աղունիկների, այսինքն գրողների շուկա, այսինքն համագումար: - Ապե աչքիս դու վերջերս շատ ես գրել... - Գիտե՞ս, գրելու հետ պրոբլեմ չունեմ, ուղղակի մեկ մեկ լսողությունս է ինձ անհանգստացնում, չնայած լավ լսողություն ունեմ, բայց երբեմն լսածս չեմ կարողանում լսել, այսինքն լսածիս չեմ հավատում. - Յա՛, էդ ի՞նչ զիլ նորություն ես լսել, որ չես հավատում: - Ինչ որ դու չե՛ս լսու՞մ ինչ է ասում, գիտե՛ս, ես նույնիսկ չգիտեի, որ սփյուռքում էդքան հայալեզու գրական մամուլ կա և եղել է: Ճիշտ է, ավելի շատ նա եղածներն է թվում, բայց դա էլ պետք է գիտենալ, չէ՞: Ասեմ, որ մի հայկական, բայց ռուսալեզու մամուլ էլ ես եմ հայտնաբերել, Մովսես Խորենացին իմ հայտնաբերած մամուլի մեջ դարձել էր Մովսես Խորենսկի: Սկզբում չէի կարողամում հասկանալ ու՞մ մասին է խոսքը, էս ի՞նչ նոր պատմիչ են հայտնաբերել, հետո կարդալով նրա աշխատությունների մասին, ՋՈԿԻ, որ խոսքը Խորենացու մասին է: Էս էլ իմ հայտնաբերած սփյուռքահայ գրականությունը, ընկեր ջան: Դէ, իհարկե, դա մի զարմանալի նորություն չէ, եթե սովետի տարիներին բոլշևիկները մարդկանց ազգանունները փոխում էին ըստ իրենց ճաշակի, ասենք Խաչատուրյանին դարձնում էին Խաչատուրով, հիմա էլ արդեն կապիտսլիստ - բոլշեվիկները Խորենացուն դարձնում են Խորենսկի: Ի՛նչ ասես էդ մարդկանց, դա իրենց փեշակն է: Բայց մի բան չեմ հասկանում, էս համահայկական հավաքույթն էլ հո բոլշևիկ-կապիտալիստների հավաքույթը չէ՛, էս հավաքույթից ես ո՛չ մի բան չեմ հասկանում, ախր մի՞թե մեր համահայկական գրողները ոչ մի հարց չունեին հենց այսօրվա ամենաթեժ խնդրի մասին, օտարալեզու դպրոցների բացման մասին: Երևանում մարդիկ ցույցեր են կազմակերպում մեր լեզուն պաշտպանելու համար, իսկ Ծաղկաձորում անգլիայից բերած թարմ լուրեր են մատակարարում փառապանծ սփյուռքահայ գրականության մասին ու ոգևորված գրական մամուլի գովքն են անում: - է՛, հիմա ինչ անենք, Ծաղկաձորում էլ որ լավ ման գաս, մի երկու ծաղիկ հազիվ գտնես, բայց քաղաքի անունը Ծաղկաձոր է: - Ինչու քաղաքի անունը թթուձոր չեն դրել, չեմ հասկանում, ախր բոլոր տուրիստները առավոտից իրիկուն, ով ինչքան տոպրակ ունի, թթու ջուր են կրում, ծաղիկը ու՞մ է պետք..., դե լավ, թող լինի Ծաղկաձոր, բայց ճառի բովանդակությունը այդ անվանումից չի փոխվում, այսինքն դա դժվար հարց է, չէ՛ որ թթու ջուրը ստամոքսի հետ է կապված, իսկ ծաղիկը ՔԹԻ՛ հետ, որ ծաղիկը մոտեցնես քթիդ, հոտ քաշես, քիթդ վեր տնկես ու ասես, էս ի՛նչ համով է, այսինքն հոտով է, հոտով ծաղի՜կ է: Գիտես, արդեն քսանհինգ տարուց ավել է, ինչ էսպիսի ջերմ ու գովաբանող բառեր չեմ լսել մեր գրական մամուլի մասին, այսպիսի ջերմ, ջիգյարով ու ճարտար լեզվով խոսում էին լոք սովետի տարիներին: - Էդ դրա համա՞ր էիր հարցնում էս ո՛ր դարն է ու ո՛ր թիվը: - Ո՛չ միայն. - Բա էլ ինչի՞: - Ա՛յ լսիր, լսիր ինչ է ասում ու դու ինձ կհասկանաս: մեջբերում ճառից. «Մեր գրական մամուլի դերակատարութիւնը անգնահատելի է Հայրենիքի եւ Սփիւռքի մէջ: Յիշեալ մամուլը այժմ պայմաններու բերումով կը մրցակցի համակարգիչներու կայքէջերուն հետ: Սակայն, վերջիններուն անհրաժեշտ գնահատականները տալով հանդերձ, պարտինք աւանդական՝ տպագիր գրական մամուլին գուրգուրալ եւ ամէն գնով առաջին գծի վրայ պահել. քանզի աւանդականը գերադասելի է, աւելի ճիշդը՝ անփոխարինելի»: Լսելով ճառասանին, հարևանը հարցրեց Սաշիկին. - Հետո՞, մարդը նորմալ բան է ասում, հա դե մի քիչ ընենց լավացրած, փարթամցրած, բայց դե բոլորն էլ տենց են ասում է՛լի, ի՞նչ մի զարմանալու բա՛ն կա՛ որ. - Զարմանալու բան չկա, որ փարթամացնում է, ուղղակի անհասկանալի է, չեմ հասկանում, ի՞նչ թռիչքի մասին է խոսքը, երբ գուրգուրելով ու փայփայելով ուզում է պահել ավանդականը, ուղղակի հիմա ես չեմ կարողանում կողմնորոշվել, մեր գրական մամուլը թռիչքի մե՞ջ է, թե՞ ընկել է վար, կամ իրեն էլ են գցել, ու հիմա գուրգուրում ու փայփայում ենք, որ կարողանանք պահենք: Իմիջիայլոց, թռիչքի կապակցությամբ ասեմ, որ չեմ հիշում որտեղ եմ կարդացել, գոյություն ունի թռչող խալի, ասում են Սադամ Հուսեինն էր գործել էդ խալին, երևի Բաղդադը թալանելիս էդ խալին բերել են Լոնդոն ու էս մեր ճառասանը հենց էդ խալիով թռել- եկել է Ծաղկաձոր՝ ճառ կարդալու: Ու երևի խալու մի շարժիչը ճանապարհին վնասվել է, ու նա ստիպված վթարային վայրեջք է կատարել Քյավառում, էնտեղ մի լավ խմացրել են ու հիմա մեկը մեկին հակասող բաներ է ասում: - ՉԷ՛- հա՛, թռչող խալի՛, ավելի շուտ քաջ Նազարի մինդարն է տակից քաշել, Արմավիայի ինքնաթիռներից մեկի հատակին փռել, թռել եկել է: - Չեմ հասկանում, ինչպե՞ս է մինդարով թռել, եթե մինդարը փռել է արմավիայի ինքնաթիռի հատակին ու նստել վրեն: - Վ՜այ, էսքան էլ միամիտ մարդ լինի, տո՛: Հեչ չե՞ս տեսել երեխաները ինչպես են ձի-ձի խաղում, հո իսկական ձի չե՞ն քշում, համարյա տենց, է՛լի: -Մինդար, մամուլ, ձի-ձի, գոնե նժույգ - նժույգ խաղաին, ա՛յ մարդ: - Արա դէ ի՛նչ կա դրա մեջ, գրական մամուլը համացանց չի մտնում, որ ինչպես ասում է, գուրգուրենք ու պահենք ավանդականը: - Հապա էլ թռիչքս ո՞րն է, ի՞նչ թռիչք, գոնե ասա պաշտպանում ենք, ուզում ենք պաշտպանել, էդ մամուլը վաճառելու համար այն համացանցում չենք տեղադրում, հեչելիս թե մի հայ Ավստրալիայում չի կարող կարդալ էդ քո ժամանակակից գրական մամուլը, այդպես չէ՞: - Ինչոու՞ չի կարող, հիմա էնքա՜ն ժամանակակից գրականություն կա համացանցում: - Հա՛ բա՛, լիքն են, սաղ գրողական են գնում, են օրը մեկի ոտանաորները կարդացի, «Ես իմ անուշ հայաստանի» տողից մենակ «ես»-ն է միտքը մնացել, ինչ գրում է «ես» - ով է սկսվում, «ես» - ով վերջանում, դեռ մի բան էլ մեր զինվորների հաղթանակի վրա է ծիծաղում իր «ես»-ով, դե արի ու մի ասա՛. Ախր շատ էս գրում «ես», եթե ուզում էս երգես, Մի անգամ էլ ասա «ես», Ու քեզ կասեմ ինչ անես... - Հիշում ես չէ՞, փոքր ժամանակներս մեկին ասում էինք հլը ասա «ես», ու ի՛նչ էինք ասում: - Ապե, աչքիս փոքր ժամանակդ շատ ես փայտե ձի խաղացել: - Հա, ընկեր ջան, փայտե ձի շատ էի խաղում, բայց փայտե ձի չունեի: - Բա ո՞նց էիր խաղում, հո վիրտուալ չէիր քշում փայտե ձիդ: - Չէ,՛ ի՛նչ վիրտուալ, մենակ ես չէ, որ փայտե ձի չունեի, մեր թաղում ո՛չ ոք էլ չուներ, մենք ամեքս մի ծառի ճյուղ էինք վերցնում, առնում էինք ոտքերներիս արանքը, կարծես հեծել ենք ձիուն, մի ճիպոտով էլ ձաղկում էին ձիուն ու վազում էինք: Բա ո՞նց էինք խրխնջում մեր ձիերի փոխարեն, արաբական նժույգները հանգստանում էին, էստեղ էդպես խրխնջացող չես ճարի: Գիտես, դա ավելի մոտ է իրականությանը, ավելիճիշտ դա լավ էլ իրականություն է, քան թե էն փայտե ձիերը, որի վրա երեխան պարկի նման նստած ճոճվում է: Տե՛ս ինչպես է հետ ու առաջ ճոճվում մեր ճառասանը, հաստատ իսկական փայտե ձի է ունեցել փոքր ժամանակ: Սաշիկը չգիտես ինչու, աստիճանաբար տեղից վեր կենալով, արդեն ելել կանգնել էր ու հոտնկայս շարունակում էր խոսել իր հարևանի հետ, ու երբ արդեն նա ուղիղ կանգնել էր, հարևանը ասեց. - Արա խի՞ ես կանգնել, հլը բոլորը նստած են, նստի արա, հո ցիրկ չե՞ս: Սաշիկը սթափվեց, նստեց ու սկսեց բացատրել. - Վա՛յ, արդեն կանգնել է՞ի: Գիտե՛ս, ոււղղակի այսպիսի ճառերը, անկախ ինձանից հոտնկայս եմ լսում, չեմ ջոկում ոնց է լինում, լսում եմ, լսում եմ, մեկել ջոկում եմ, որ կանգնած եմ, անկախ ինձանից, կամա՜ց ելնում կանգնում եմ ու, ճառը լսելուց հետո, երբ սկսում եմ ծափահարել, նոր տեսնում եմ, որ արդեն կանգնած եմ, կամ էլ մեկը քո նման ասում էդ ինչու՞ էս կանգնել, իրենք չգիտեն, որ տենց հարմար է ծափահարել: Ախր սովոր եմ է՜, յոթանասուն տարի ծափ ենք տվել, ծափահարելուց կանգնում ես ոտնաթաթերիդ վրա՛, թևերդ վե՛ր ես բարձրացնում, բայց այնպե՜ս, որ գլու՛խդ երկու թևերիդ արանքից երևա՛, որ փառաբանվողը քեզ տեսնի՛ ու հիշի՛, ջոկու՛մ էս չէ՞, պե՛տք կգա: Էս վերջերս հեչ առիթ չէր լինում մի հատ կարգին ծափ տալու, Nastalgia ունեի, այնպես որ, ծափեր, փափեր Ծաղկաձոր... Հռետորը վերջացրեց իր խոսքը: Սաշիկը վեր թռավ տեղից ու ոտնաթաթերի վրա կանգնած, գլուխը երկու ձեռքերի արանքում ուղիղ պահած, ինքնամոռաց ծափափարում էր : Համահայկական գրողների 5-րդ համագումարը վաղուց ավարտվել էր, սեպտեմբերը կես էր ընկել, Գրական թերթի կայքէջում նույնպես ո՛չ մի փոփոխություն չկար, դեռ «սավառնում» էր: Սաշիկը Երևանի մի նեղլիկ փողոցում պատահաբար հանդիպեց իր համագումարային հարևանին: Հարևանը Սաշիկին տեսնելով շատ ուրախացավ ու մինչ կբարևեր, ուրախացած դիմեց Սաշիկին. - Վա՜, ընկեր ջան, տեսա՞ր, ասում էի չէ՞ ձի -ձի, տէս է՜, սաղ էլ ձի-ձի են խաղում, է՛լի: Տեսնու՞մ էս, որ անգլիացիները մեր ձիերով, վայ չէ՛, մեր մշակույթով շատ են տարված, Շեքսպիրից հետո միշտ մեր մշակույթի մասին են մտածում: կարծում ես միայն գրականությու՞նն է, նայի ստե՛: Հարևանը ցույց տվեց Սաշիկին թերթում տպագրված մի հայտարարություն. մեջբերում հայտարարությունից. «Երևանում Բրիտանական Դեսպանատունը և Փոփոխությունների Թատրոնը հայտարարում են ֆորում-թատրոնի համար գրված պիեսների մրցույթ: Պիեսները պետք է նվիրված լինեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում և միտված երկուստեք առկա բացասական կարծրատիպերը մեղմելուն:» ... Սաշիկը արագ ընթերցեց հայտարարությունը ու շարունակեց. - Երևի , անգլիացիները տեսել են, որ մեր գրականութունը աշխարհով մեկ ԼՅՈԽ ԼԱՎԱ, մտածել են մի պտղունց էլ թուրքերին տալ էդ գրականությունից: Նկատեց Սաշիկը ժամանակի և տարածության մեջ, ու շարունակեց. -Ի՞նչ ասես, Երևի ֆուտբոլից* բան դուրս չեկավ, թատրոն են ուզում խաղացնեն, բայց փոփոխության թատրոնը ինչերի՞ն է պետք, իրենց տիկնիկային թատրոն է հարկավոր, բոլոր տիկնիկները ընտրված են, պատրաստ են, մնում է մի հատ սցենար ներկայացնել ազգային ժողով ու տիկնիկային թատրոնը պատրաստ է, պատկերացնու՞մ ես ի՛նչ տաղանդավոր դերասաններ կհայտնագործենք, ասյինքն տիկնիկներ: - Ըշտը էդ փոփոխական սցենարն էլ դու կգրես, է՛լի: Համլետի մոտիվներով մի բան կգրես, կոնկուրսը թույլատրում է այդպիսի գործեր ներկայացնել, գլխավոր դերը կվաճառես վարչապետին ու տենց ըստ հաջորդականության, ջոկում էս, է՛լի: Կգրես, ու մի ծրարի մեջ դրած, կտանես Անգլիայի թագուհու պալատի պատուհանից ներս կգցես, թագուհին կբացի ծրարը, կկարդա ու կասի. Օ՜, Շեքսպիրը վերածնվե՜լ է..... - Լավ ես ասում, կգրեմ, հետո՛, վերնագիրը արդեն պատրաստ է. «Անգլիական նավերը հայոց լեռներում»:**

*2009 - 2010 թթ. հայ-թուրքական բանակցությունները, որը ստացավ «Ֆուտբոլային բանակցություններ» անունը: **Հովհաննես Թումանյան.. Եվ ահա վրա հասան 1894―96 թթ. կոտորածները, երբ Կովկասում հայ-ռուսական հարաբերությունների պաղությունը հասել էին գալիցինյան ռեժիմին և Վելիչկոյի հրապարակախոսությանը, իսկ Անգլիայում մեր բարեկամությունն և հոգատարությունը հասել էր իր գագաթնակետին Գլադստոնի ճառերում... Եվ ի՞նչ... Վերջ ի վերջո դուրս եկավ, որ Գալիցինը գոնե տաճկական սրից ազատված 40 հազար հայ գաղթական ընդունեց Կովկաս, իսկ հայկական հարցի ու հույսերի տերը― Անգլիան հայ ժողովրդի սարսափին ու աղերսախառն դիմումին տվեց հայտնի պատասխանը― «Մեր նավերը չեն կարող լողալ հայոց լեռների գագաթներին» ... Թե 1804―1807, թե 1810―13, թե 1826―28 թվականներին պարսից սարվազների գլուխն անցած՝ ռուսաց զորքի դեմ, նրանց հետ և հայ կամավորականների ու հայ ժողովրդի դեմ՝ կռվում էին Անգլիայի օֆիցերներն ու ինժեներները, պայթում էին անգլիական հրացանները, որ 20 հազարով ու 40 հազարով իրենց ամեն ռազմամթերքով տալիս էր Պարսկաստանին Հնդկաստանի Անգլիական կոմպանիան։ Ղարաբաղի ամրությունների ու Էջմիածնի պարիսպների դեմ որոտում էին և անգլիական թնդանոթները, որոնց վրա մակագրված էր. «Թագավորների թագավորից― Շահերի Շահին պարգև»։ Թե 1829 թվականի, թե 1855 թվականի, թէ 1878 թվականի ռուս-տաճկական պատերազմներին հայտնի է, թե ինչ պաշտպանություն ցույց տվեց Անգլիան Տաճկաստանին։ Մի քանի անգամ ռուսաց բանակը մտել է Էրզրում և մի քանի անգամ հայկական նահանգները Անգլիայի ջանքերով ռուսից խլվել ու ետ են տրվել սուլթանին։ Եվ մի քանի անգամ հայ ժողովուրդը, որ էդ պատերազմներում իր համակրանքն ու սերը բաց ցույց էր տվել ռուսներին―Անգլիայի ձեռքով մատնվել է տաճիկ կառավարության ու ժողովրդի վրեժխնդրության կատաղությանը։ 1855 թվին, երբ Ռուսաստանը հասել էր Պոլիս, երևաց դարձյալ Անգլիան, միաբանության բերեց մեզ անմիաբանությամբ հայտնի եվրոպական կոնցերտը, և ոչ միայն Տաճկաստանն ազատեցին ռուսի ձեոքից, այլև ռուսին ջարդեցին ու թուլացրին միացյալ ուժերով, իսկ սուլթանին ուժեղացրին, ստեղծեցին նրա համար մի անձեռնմխելի արտոնյալ դիրք և նրա արյունոտ ձեռքն ավելի ծանր հաստատեցին Տաճկաստանի քրիստոնյա ժողովուրդների, նրանց թվում և հայերի վրա, որոնք արնաքամ եղան մինչև 1878 թվականը։ 1878 թվականին էլ, երբ կրկին <սկսեց> ռուս-տաճկական պատերազմը, և երբ դարձյալ ռուսական բանակը հասավ Պոլսի շեմքը, դարձյալ երևաց Անգլիան, դուրս հանեց իր նավատորմիղը և ռուսին կանգնեցրեց Սան-Ստեֆանոյում։ Ապա Գերմանիայի հետ հաղթողին տարավ Բեռլին, դիպլոմատիական ջարդ տվեց նրան և միաժամանակ ջարդեց հայկական հարցը, կամ ավելի ճիշտը՝ թարսեց, 16-ը շինեց 61, ռուսաց զորքի փոխարեն հոդվածի մեջ մտցրեց սուլթանի անունը և նրա բարեհայեցողությանը հանձնեց հայ ժողովուրդը, էս բոլորի համար ստանալով Կիպրոսն ու հայկական հարցի մոնոպոլիան։