Դաշնամուրի առջև դրված կլոր աթոռակը կարծես մի մեծագլուխ գաճաճ լիներ դաշնամուրի դեմ կանգնած: Լռություն էր: Դաշնակահարը շուտով պետք է գար և աթոռակը, որ պիտի 80 կիլոգրամանոց դաշնակահարին, մոտ երեք ժամ կրեր իր կլոր գլխի վրա, հանկարծ խոսեց: - Ո՜ֆ, հիմա էլի գալու է ու ժամերով ծնգրտացնեք, ձեր համար ի՛նչ կա: - Երաժշտությու՜ն: - Կարճ պատասխանեց դաշնամուրը իսկ աթոռակը շարունակեց: - Իսկ ես գերադասում եմ լռությունը-լռությունը ոսկի է: - Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ոսկե լռությունը: - Աթոռը ցուցադրաբար լռեց: - Քիչ անց դաշնամուրին մոտեցավ դաշնակահարը, պտտեց երկաթյա պտուտակի վրա ամրացված աթոռի կլոր գլուխը, որ հարմարեցնի նստելու համար ու աթոռը խաղթեց լռությունը ու ճռաց, երկար ու անդուր մի ճռոց: Դաշնամուրը նորից խոսեց: - Էդ չէ՞ս: