Логотип
16.02.2010
Ուռած տերտերը

Ամռանը Մոսկվայում աշխատում էի: Մեր պրարաբը Հայ էր, գեղեցկության սրահ էինք կառուցում: Էս մեր Հայ պրարաբի հետ շատ հաճախ մեզ այցելում էր մի տերտեր, միջին տարիքի տղամարդ էր: Հենց առաջին օրը, էդ տերտերի հետ ծանոթանալուց, մի զավեշտալի իրադրություն ստեղծվեց: Մեր բրիգադում շատ տարբեր մարդիկ կային, մի տղա կար, յոթ տարի բանտ նստլուց հետո, հանցավոր կյանքից հրաժարվել, եկել իր քրտինքով փող էր աշխատում: Մենք հաճախ երեկոները նրա հետ մինչև ուշ ժամերը զրուցում էինք, ես զգում էի, որ էդ տղայի ուղեղը աշխատում է, շատ հասարակ բաներ չգիտեր, բայց հիմնական մարդկայնությանը պատկանող արժեքների նկատմամբ շատ շուտ կողմնորոշվում էր ու բացարձակապես մարդկային դիրք էր գրավում: Օրինակ երբ խոսում էինք Հայաստանում ապրող հայերի նյութական վիճակի մասին ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասին, ես նրան ասեցի, որ թեկուզև հայաստանում կարիքի մեջ են, արցախում պետք է լիություն լինի, որ ժողովուրդը կարողանա դիմակայել այս պատմական պահին: Նա անմիջապես պատասխանեց. - Հա ապ ջան, ես ստամոքսով չեմ մտածում... -Իմ մշտական զրուցակիցը թմրանյութ էր օգտագործում, հաշիշ, թե պլան, չգիտեմ նունն է թե ո՛չ: Զարմանալին այն էր, որ նա երեկոները արդեն թմրանյութ ծխելուն գերադասում էր զրուցել, էլ չեր օգտագործում: Եվ ահա մի օր, մեր պրարաբի հետ մեր մոտ եկավ մի տերտեր: Էս տերտերը ու պրարաբը իմանալով, որ իմ զրուցակցի մոտ թմրանյութ կա, առաջարկեցին թմրել, ուռել, ինչպես ասում են: Զրուցակիցս, տերտերին, արդեն վառած հաշիշի գլանակը փոխանցելուց առաջ, ինձ հարցրեց. -Դու չես ծխում չէ՞: -Ես գլուխս ճոճեցի՛, ո՛չ: Դա ինձ համար շատ մեծ հարգանքի նշան էր այդ տղայի կողմից: Հաշիշ ծխելուց հետո , երբ տերտերի տրամադրությունը բարձրացավ, էս տերտերը սկսեց խոսել օրենքով գողերի մասին, սկսեց թվել թե ու՛մ է ճանաչում, պատմել նրանց արկածները: Ես քմծիծաղով ասի. «ղայդին» լուսավորչական աշխատանք էս տանում, կարծում էի կվիրավորվի, կսթափվի, բայց Օ՜ զարմանք, Օ՜ տեր աստված, հլը իջի վար տես քո աշխատողը ինչ խոտան է տալիս, այդ ՍԻՆԼՔՈՐԸ լուրջ դեմքով նայեց ինձ, ապա գոհունակությամբ իր ունկնդիրներին ու սկսեց խոսել հին ժողովուրդների մասին: Ասում է, կան հին բայց շատ նոր ժողովուրդներ, օրինակ հրեաները շատ հին ժողովուրդ են եղել իսկ ներկայումս նրանք ամենաերիտասարդ ժողովուրդն են, բոլորովին ուրիշ ազգ են հիմա: Ես սրտանց ուզում էի որ էդ ապիկարը գոնե հասկանա, որ էստեղ իր վրա ծիծաղող մարդ կա ու նորից կտրեցի «լուսավորչական» քարոզը: Եթե էդքան նոր են, ինչու՞ են էդքան հին հավատ դավանում- ինչպիսին է հուդայիզմը, էդ ասածդ հո նոր չե՞ն ավելացրել թալմուդի մեջ: Այս անգամ ես հիսուն տոկոսով նպատակիս հասա, նա մի տեսակ խոժոռվեց ու թեման փոխեց, սկսեց խոսել աստծուց: Դեռ չեր հասել իր հեքիաթի մեջտեղը, սրան ասեցի: .-Աստված չկա, աստվածը մեռել է: Ա՛յ էստեղ ուռած տերտերը փքվեց, անցավ հարձակման, բայց ես նրան կասեցրի մի շատ անմեղ արտահայտությամբ, ասեցի էդ ես չեմ ասել, դա Նիցշեն է ասել: Նրա հայացքը ինձ հիշեցրեց հանրաճանաչ դերասան Էտուշի հայացքը «Կովկասի գերուհին» ֆիլմից, երբ բժիշկը Էտուշին արբած Շուրիկի մասին ասում է. - Բելայա գարյաչկա: - Նետուշը աչքերը չռած ասում է. - Բելի, սավսեմ բելի: - Ո՛չ, նա իհարկ է Նիցշեին ԲԵԼԻ չհամարեց, որովհետև ճիշտ որոշում ընդունեց, չխոսեց այն մասին, ինչից տեղյակ չէ: Բայց ես հասկացա, որ նա զբաղված է մի խորամանկ ու հեռու գնացող գործով, նա որպես հոգևորական մտել էր կրիմինալ աշխարհ ու գովաբանում էր հանցավոր կյանքը, ահա թե ինչ խաղ էր բռնել էդ տերտեր կոչեցյալ սատանան, ավաղ նա միակը չե և դա արդեն տարածված երևույթ է: ԵՎ մեր միակ հույսը նորից մնում է մեր գեների վրա, որ անկախ նրանից մարդու կյանքը ինչպես է դրսեվորվել, նա իր Հայ բնազդով կկարողանա ձերբազատվել այդ առնետական հոգեվորականությունից: Ես համոզվեցի դրանում, երբ նկատեցի, որ իմ զրուցակիցը, որը հյուրասիրել էր տերտերին հաշիշով, որ նույնպես չգիտեր Նիցշեի մասին, բայց նա տեսնում ու հասկանում էր տերտերի ո՛չնչությունը ու քթի տակ ծիծաղում էր: Ըստիս այդ ծիծաղը անպայման պետք է հասնի աստծուն: Ու ևս մի զարմանք: Երկրորդ օրը էս տերտերը եկավ ու սկսեց ամենավերջին լուտանքը թափել հրեաների մասին, ամենալպիրշ արտահայտություններով: Այդ ողորքագլուխը կարծում էր թե էստեղ ազգայնամոլ մարդիկ են, որ ընդունակ են ատել մարդուն ըստ ազգության ու ամեն գնով ուզում էր մեր դուրը գալ, որ խելքներս ուտի: Ոչխարհը ոչխարներ էր որոնում: Բայց այդ տերտերը, մեր Հայ պրարաբի հետ իրենց գործը արեցին, մեզ խաբեցին, մեր աշխատանքի հիմնական մասը գողացան, չվճարեցին ու հիմա էլ ո՞վ գիտի, էդ պրարաբը ու էդ ուռած տերտերը ու՞մ են «լուսավորում»: