Երկու հայկական խումբ, բաղկացած երեք - չորս անձից, աշխարհի մյուս ծայրին ճանապարհ էին գնում Կիրովից, որ Ռուսաստանի ամենահյուսիսաին քաղաքքներից մեկն է, գնում էին Կիրովոչեպեցք, որ ավելի հյուսիս է: Ավտոբուսի վերջի նստարանին նստել էին չորս Գյումրեցի դահուկորդներ, գնում էին Կիրովոչեպեցք մրցումների իսկ ամենա առաջին նստատեղերին նստել էին երեք հոգի Երևանից և առանց ուշադրություն դարձնելու իրենց ձայների բարձրությանը, խոսում - խնդում էին: Շատ ուրախ էին տղաները, այնքան ուրախ, որ ուղևորներին ավելի շատ հետաքրքիր էր թվում նրանց պահելաձևը քան թե վրթովում նրանց սաստիկ բարձրաձայնությունները: Գուցե մեր գեղեցիկ լեզու՞ն էր դրա պատճառը, որը տեղացիները առաջին անգամ էին լսում: Գյումրեցիների ձայնը չեր հելնում, դե սպորտսմեն մարդիք են, միշտ էլ ճանապարհներին, նրանց համար ճանապարհը շուտ է դառնում ձանձրույթ, անձամբ գիտեմ: Երևանցիները գնալով հա բարձրացնում էին ձայները, ծիծաղ, կատակ, ռեպլիկաներ դեսից դենից ու մի պահ էլ այդ ժխորի մեջ հիշվեց, որ հետևի նստստեղերին գյումրեցիք են նստած: Ավտոբուսը գնում էր ու գնում, տղաները կատակում էին ու ուրախանում, հանկարձ գյումրեցիներից մեկը տեղից վեր կեցավ ու մոտեցավ ուրախ խմբին:
- Բարև ձեզի՛՝
- Բարև ապե՜.
- Մոտեցողը հայացքը ուղղեց տղաներից մեկին ու դմից.
- Դու կօնդի մայլե՞ն կաբռիս:
- Հա՛ ապե, որտեղ՞ից գիտես.
- Գ հիշե՞ս օր փոքր վախտդ ձեր մայլա միշտ մե լեննագանցի տղեմ գուկար՝
- Հա՛ ապե, ո՞նց չեմ հիշում, էդ մի տիպ էր, ինձ ամեն անգամ ծեծում էր, դրանից պրծնելու հնար չկա՛ր:

- Ըդիգ ես էի՛: