Логотип
15.15.2011
Պատմական սալիկապատում

«Գանձասարի պարիսպը պետք է վերականգվի իր նախկին տեսքով. Հանրային խորհուրդը քննարկեց Գանձասարի շրջապարիսպի հարցըhttp://www.tert.am»

 

Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարիսպի սալիկապատումը պատմական գռեքհիկություն է և այն արդեն կատարվել է: Այդ գործունեությունը բոլորովին պատահական չէր և, ամենաքիչը դրանում մեղավոր էր գործարարը: Ախր էդ գործարարը հո պարտավոր չէր միքանի հատ գիրք կարդալ, որ գործարարությամբ զբաղվեր ու փող աշխատեր, կամ գուցե և կարդացել է, ուղղակի գրքերի մեջ Գանձասարի պարիսպի մասին ոչ մի բան գրած չի եղել: Մարդը օգտվել է այն արժեհամակարգից, որին ուզում էր օգնած լինել: Հիմա ի՞նչ անենք, այնպես վերականգնենք, որ ոչ մի բան չհիշեցնի՞ այդ պատմական գռեհիկության մասին, իսկ ինչ որ հիմա է կատարվում պատմություն չէ՞, բոլոր ժամացույցները կանգնել ե՞ն: Դադարեցրել եք սալիկապատումը, փառք ու պատիվ ձեզ, իսկ վերականգնելը արդեն կեղծարարություն է, պատմական աչկկապոցիություն: Եվ բանը նրանում չէ, թե ինչպիսին կլինի պարիսպը, բանը նրանում է, որ հարյուր տարի հետո, մեր հետագա սերունդը կզրկվի այսպիսի փաստացի տեղեկությունից այն մասին, թե ինչ մթնոլորտ է տիրել քսանմեկերրորդ դարի սկզբին: Իսկ այդ սալիկապատումը, դա մեր այսօրվա մեծամասնության հոգևոր մակարդակի պատճենն է պարիսպի վրա, դա ինքստինքյան կերպով կատարված պատմական ԳՐԱՖԻՏԻ է նյութապաշտության մասին: Սալիկները պատերից կարելի է պոկել, իսկ ո՞վ պիտի սալիկապատողների մտածողությունից պոկի նյութապաշտությունը, որի հետևանքներից մեկն է այդ սալիկապատումը, որը երկրի ու ազգի ֆոնի վրա մանրունք է: Մարդկանց մտածելակերպն է սալիկապատված, հարգելի վերականգնողներ, և շարունակվում է սալիկապատվել բոլոր ուղղություններով, արվեսրտ, գրականություն, կրոն, ՄՇԱԿՈՒՅԹ: Այսպսին է մեր մշակույթը ու արժեհամակարգը այսօր, և պետք չէ ապագա սերունդների աչքերին թոզ փչել, պարիսպը վերականգնելով, այս վիճակում այն ավելի օգտակար կլինի, քանզի կներկայացնի մեր ժամանակները այնպիսին, ինչպիսին կա, որ ապագա սերունդի համար դաս լինի, և եթե ուզում եք, որ ճշմարտությունը փրկի մեզ, ապա մի խեղաթյուրեք այն: Իսկ սալիկապատող գործարարին կարելի է շնորհավորել, նա պատմության մեջ կմնա որպես պարիսպ սալիկապատող, դա բնական երևույթ է, բոլոր ժողովուրդների մոտ էլ այդպես է, շատերը կարող են մատենադարան կառուցողին չգիտենալ, բայց եկեղեցու պարիսպը սալիկապատողին կգիտենան, որովհետև եկեղեցի ավելի շատ են այցելում՝ քան մատենադարան: Այնպես որ, մի հատ կարգին մեդալ տվեք էդ սալիկապատողին, որպես ամենաճանաչված պատմական գրաֆիտիի հեղինակի, ըստիս նրա արարքը ավելի կարևոր է, քան բազմաթիվ անվաստակավոր կապիտալիստական աշխատանքի հերոսների գործունեությունը: