Логотип
18/12/2012
Հայր մերը
Երազիս չգիտես ինչպես հայտնվեցի ոչխարանոցում: Ոչխարները նստած զրուցում էին իրենց հոտի մասին: Կրոնի «գիտուն» ոչխարը ասում էր. Մեր հայրը մեր հոտը ստեղծողն է, իսկ մեր հովիվը՝ նրա ծառան: Մեր հայրը մեզ շատ է սիրում: 
-     Բայց չէ՛որ նա ոչխար չէ, ինչպե՞ս կարող է մեր հայրը լինել, - հարցրեց մի հետաքրքրասեր ոչխար:
-          Իսկ ինչո՞վ է նա մեզանից տարբերվում, նա էլ հիմնականում բանջարեղենով ու կանաչով է սնվում, նույն բնական կարիքներն ունի: Մեր հայրը շատ բարի է, նա միշտ մեզ ներում է, նույնիսկ երբ նրան հայհոյում ենք, միևնույնն է, նա մեզ պահում ու տիրություն է անում: 
-          Իհարկե, ո՞վ կհրաժարվի սեփական հոդից ու նրա բերած բարիքներից, ինչքան ուզում ես հայհոյի, միևնունն է, նա երբ ուզի քեզ կխուզի, նրան առջին հերթին հետաքրքրում է քեզ ժամանկին խուզելը ու կաթ ստանալը... 
Ինչոր մի ձայն լսեցի, մի թափով ոչխար բառաչեց, կամ թե ինչոր մեկը ոչխարանոցի տանիքից ձայն տվեց, չհասկացա, բայց լավ լսեցի ինչ ասեց, հարցրե՛ց. Դու Հայր մերը գիտե՞ս: Չնայած այն հանգամանքի, որ մինչև ոտքերիս մատների ծայրը գիտակցել էի, որ ինչքան ուզենամ քնեմ, շաբաթ առավոտ կանուխ քնիցս ելա ու էս տարօրինակ երազը մոռանալու համար շտապեցի սառնարանից մի շիշ գարեջուր վերցնել ու դատարկել: 
Նախօրէին արդեն տասներկու տարի Եվրոպայում ապրող մի լավ արհեստավորի որդու ծնունդն էր, քսան տարին էր նշում: Բացարձակապես պատահաբար հանդիպեցինք ու ինձ էլ հրավիրեց ծնունդի:Մի մեծ դահլիճ էր, մոտ հարյուր հոգի, հիմնականում Շիրակի դաշտավայրի մեր գյուղերի ժողովուրդն էր, որը մի տարի է արդեն եկել է, որը նոր է եկել, որը արդեն տունուտեղ է դրել... հա, արդեն տեղի գող ունեն, հետը մի քիչ զրուցեցի, որտեղից ես, սրանգիտեսնրանգիտեսից հետո ասաեց. - ըստեղ ով քո խաթրին կպնի խեռդ կուտի: Ու ես ինձ արդեն լրիվ զգացի «Հայաստանում»: 
Երեք ժամ ուշացումից հետո, երբ արդեն ժողովուրդը հոգնել էր ուղղակի նստելուց ու ծամելուց, եկավ միջոցառումը վարողը, մի ջահել հրեուհի, համակարգիչը լարեց, ինչոր երաժշտություններ, մի քանի խոսք, ապա հելեք, պարեք, էսօր լավ օր է.. հետո հնչեցին օդեսական գողական երգերը, ու ժողովուրդը գոհ էր: Մի քանի րոպե խոսեցի հոբելյարի հոր հետ, շատ համես ու շնորքով տղա էր, մեքենաների վարպետ, ոսկե ձեռքեր, և նա մեղավոր չէր, որ այդ քաղաքի հայ մշակությաին կենտրոնը չունի մի մարդ, որ գա նման կարևոր միջոցառումը վարի: Եվ քանի որ միջոցառումը վարում էր այլ մշակույթի ներկայացուցիչ, բնականաբար, հնչում էին այդ մշակույթին պատկանող երգեր ու ոչ մի հայկական երգ չհնչեց, դհոլի ձայնը չլսվեց հայ պատանու քսանամյակին:Ես այդ արհեստավորին հարցրեցի տեղի հայ մշակույթի կենտրոնի մասին, նա անկեղծ ասաց. - Ճիշտը որ ասեմ կյանքումս երկու անգամ եմ եղել: Ես մինչև այդ երկու ագամ զանգել էի այդ կենդրոն, իրենց կայքերում նշված ժամերին, ռոբոտն էր պատասխանում, փորձեցի հասցեով գնալ գտնել, հասցեն գտա, բայց չկարողացա հասկանալ որտեղ և ինչ դուռ թակեմ, որ գտնեմ այդ մշակությային կենտրոնը, ինչ որ խանութներ էին, դարպասներ ու չգիտեմ ինչ: Մեկ այլ հյուրի հարցրեցի այդ կենտրոնի մասին, ասեց հա՜, ունենք, էնտեղ միշտ հավաքվում են, պատի վրա էլ «Հայր մեր»ն է գրած: