Սարկոզին, Օբաման և Մեդվեդևը մի նավակի մեջ լողում էին դեպի WTO տոնավաճառ: WTO հապավումը նշանակում է՝ «Իմ պետքը չէ ինչ ունես, փողերը տուր գա՛»: Այսպիսով, երեքն էլ շատ լավ գիտեին, թե իրականում ուր են լողում այդ նավակով, բայց քաղաքավարության համար փողից չէին խոսում, խոսում էին երաժշտությունից, զրուցում էին ժամանակակից Հիպ-հոպի մասին: Հանկարծ, զրույցի ամենաթեժ պահին, նրանց ականջներին հասավ հենց Հիպ-հոպը բնութագրող, շատ ծանոթ ձայն՝ «հոպ-հոպ-հոպ-հոպ»: Երեքն էլ միանգամից շրջվեցին ու տեսան Էրդողանին, որը վազում էր ափով՝ իրենց նավակին զուգահեռ, ու փոսերի վրայից թռչելիս ասում էր՝ «հոպ- հոպ- հոպ»... և երբ Էրդողանը տեսավ, որ տղերքը շրջվեցին իրենց կողմը, ասեց «հոպլա»՜ և անմիջապես քաղաքական հայտարարություն արեց.- Տղե՜ք, ինձ էլ վերցրեք նավակի մեջ է՛լի, ի՛նչ կլինի, ես շատ համով քիշմիշ ունեմ, մատներդ կլիզեք:Աշխարհի առաջնորդները սկսեցին խորհրդակցությունը: Վերցնե՞լ, թե՞ չվերցնել, այս էր խնդիրը, բեռնել Էրդոգանին նավա՞կ, թե՞ կտրուկ վայր իջեցնել աջ թևը ու մի նռնակ նետել նրա վրա, որ այլևս չխանգառի իրենց զրույցին... Վերջ ի վերջո Օբաման որոշեց վերցնել Էրդողանին նավակ: Էրդողանը բարձրացավ նավակ և հարմար նստեց Օբամայի կողքին: Օբաման անհապաղ կերպով սկսեց բանակցությունները՝ դեպի Ամերիկա քիշմիշ ներկրելու կապակցությամբ, համ էլ զգուշացրեց Էրդողանին, որ եթե նավակի մեջ զգաստ չնստի՝ կոնգրեսի առաջ էն վտանգավոր բառը կարտասանի: Բայց բանից պարզվեց, որ Էրդողանը իրականում ոչ թե քիշմիշ է առաջարկում, այլ ֆիստաշկա, և քանի որ Օբաման մանկուց ֆիստաշկա չէր սիրում, Էրդողանին վռնդեց Սարկոզիի մոտ: Սարկոզին նախքան Էրդողանին տեղ տալը ասեց.- Նախ մի քիչ քո ֆիստաշկեքից տուր փորձեմ, որ կարողանամ որոշել, թողնել քեզ Եվրոպա, թե՞ ոչ:- Առռը քեզ ֆիստաշկա, սկզբում թո՛ղ, հետո կհյուրասիրեմ,- հայտարարեց Էրդողանը:- Չէ, այդպես չի լինի պարոն Էրդոգան, դա ժողովրդավարական և կառուցողական մոտեցում չէ, մենք նախ պետք է պարզենք, թե որտեղից ձեզ այդ ֆիստաշկաները, ո՞վ գիտի, գուցե դուք այն գողացել եք հարևանի բախչից:- Դուք ուզում եք ասել Բախչիսարայ՞:- Ոչ, միայն սառայ:- Դու հենց հիմա խախտեցիր թուրքական պետության կոնստիտուցիաի 301-րդ հոդվածը: Դու վիրավորեցիր Թուրքիայի արժանապատվությունը, այնպես որ, սրանից հետո մենք միշտ ձեզ դիմավորելիս ու ճանապարհելիս կծամենք ամենաանվորակ ծամոնները:- Ծամիր, ծամիր, իսկ մենք կռմբակոծենք բոլոր նրանց, ովքեր ծամում են հակադեմոկրատական կերպով, այնպես որ, օրերից մի օր ծամածդ բկիդ է կանգնելու:Լսելով այդպիսի անհարգալից խոսքեր թուրք ծամողների մասին, Էրդոգանը չեղյալ համարեց բոլոր ամերիկաեվրոպական ծրագրերը և նստեց Մեդվեդևի կողքին:- Սալամալէիկոմ, Դիմա:- Ալէիկոմ պրիվետ, յոլդաշ Էրդողան: Հը՞, ինչ կա չկա, քիշմիշդ ծախեցի՞ր, որևէ մեկին հարիֆցրեցի՞ր, թե՞ ոչ:- Պարոն նախագահ, ես հասկանում եմ, որ ամերիկացիներին՝ բացի այն ամենից, ինչ կարելի է տեղադրել համբուրգերի մեջ, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, բայց ի՞նչ ասեմ Ձեզ: Ի՞նչ կասեր այս մասին Պուշկինը, որ ոտքով եկավ, հասավ Էրզրում: Իհարկե, դա այն ժամանակ Հայաստան էր, բայց հիմա հո Թուրքիա՛ է, ահա ես ԺԵԿ-ից տեղեկանք եմ բերել, 1921թվականի տեղեկանք է, որ հաստատում է այդ փաստը, այս տեղեկանքի տակ ստորագրել է Լենինը ու իր խաչիկն է դրել Աթաթուրքը: Ես սա Ձեզ նվեր եմ բերել, չէ՞ որ դուք սիրում էք ընթերցել, այնպես չէ՞: Ուրեմն կարդացեք և ինքներդ դատեք, թե ինչ եմ առաջարկում ես այդ ամերիկոեվրոների համեմատ: Համաձայնեք, պատմությունը կրկնվում է: Ես հասկանում եմ, որ դուք Լենինի նման չեք, նա թուրքական մորուք ուներ, բայց տեսեք ես ինչքան նման եմ Աթաթուրքին, նույնիսկ մեր ձեռագրերը իրար նման են, ուզու՞մ եք ես էլ իմ խաչիկը քաշեմ այս պատմական տեղեկանքի տակ:- Ո՛չ, կարիք չկա, միևնույն է ես թուրքերեն չեմ հասկանում:- Իսկ ինչ եք մտածում ֆիստաշկաների մասին:- Ինչ կա՞ որ, շատ հետաքրքիր առաջարկություն է, Ես կարծում եմ, որ մեր շոուբիզնեսում շատ զիլ կհետաքրքրվեն ձեր ֆիստաշկաներով, հատկապես Ֆիլիպը:- Իսկ ինչու՞ հենց Ֆիլիպը:- Ուղղակի մեր մոտ այդպես է ընդունված, ով ինչ անի, Ֆիլիպն է մեղավոր, ամեն ինչ նախ Ֆիլիպի վրա ենք փորձարկում՝ հետո ինքներս ենք օգտագործում: Այնպես որ առաջ, պարոն Էրդողան, մենք ըստ արժանավույնը կգնահատենք ձեր ներդրմները երկու երկրների համագործակցության մեջ ֆիստաշկաների համատեղ արտադրության գործում և մոտ ապագայում Ձեզ կպարգևադրենք «Մու-մու»- ի անվան շքանշանով: