Логотип
25.03.2006
Սամվելի շորերը
Սամվելը միջին տարիքի տղամարդ է և ունի բոլոր ֆիզիկական և իհարկ է հոգեկան հատկությունները, որոոնք բնորոշ են իսկական տղամարդուն: Չափով գիրացած փորը ոչ մի հանգանանքում նրան չի խանգառում: Տղամարդուն հատուկ ծուռ վոտքերը կասկած չեն հարուցում իրենց ամրության ու կայունության մասին: Իսկ կրցքի մազերը, սև անտառի նման, հանելուքներ էին քողարկում կանանց համար:
Մենք աշխատում էինք միասին, խանութ էինք վերակառուցում:
Սամվելը ամեն երեկո բարձրանում էր խանութի տանիք ու տանիքից մտնում էր իր սիրուհու տունը, որը ապրում էր երկրորդ հարկում ու պատուհանը կից էր խանութի տափակ կտուրին: Չնայած այն բանի, որ եթե Սամվելը իր սիրուհու մոտ գնար շենքի մուտքից, ճանապարհը ավելի կարճ ու հեշտ էր, նա գերադասում էր տանիքը: Այս հանգամանքը ինձ հետաքրքրեց և ես մտքիս դրի Սամվելի գախթնիքը իմանամ: Հազար տեսակ խոսք գցեցի, ուղիղ հարցրեցի, խնդրեցի, չե՛, բան չի ասում. հենց էմպէս՛: Բայց ես համոզված էի որ դա այդպես չէ, որովհետև ես լավ գիտեի, որ Սամվելը շատ է սիրում հարմարություն, կոնֆորտ: Համաձայնվեք, կտուրով հյուր գնալը այնքան էլ հարմար չէ, երբ շենքի մուտքը երկու քայլի վրա է: Նա շատ էր սիրում կոնֆորտ, այն աստիճան, որ մի անգամ հյուր էր գնում մի գեղեցիկ օրյորդի տուն, երբ ճանապարհի կեսին իմացավ որ սա նոր է տուն ստացել ու պետք է քնի հատակին, Սամվելը ճանապարհի կեսից հետ դարձավ: Իմ հարցին, թե Սամո բա վո՞նց կլինի, մարդ է՛լ հյուր գնա ու ճամփի կեսից հետ դառնա, նա պատասխանեց:
- Իյա՛, ընչի էրթամ պոլին քնիմ, երկրորդ հարկի կիտայսկի դիվանը թողած:
Սամվելի կտուրային գախթնիքը պարզվեց պատահաբար, ինքը իր ձեռնարկությամբ ինձ պատմեց, ես արդեն ձեռք էի քաշել արդ մտքից, որ իմանամ ինչ ընչոց է:
Երբ սամվելը տանիք բարձրանալու համար դուրս եկավ խանութ January 18, 2020 12:07 , Սամվելը աչքը գցեց հինգ հարկանի շենքի պատուհանների մոտ ծառի կատարին, խորը շունչ քաշեց ու ասաց:
- Սրա բախթը հեչ չի բերել:
- Ծառի կատարին կախ էր ընկած մի անդրավարտիկ:
Ես հարցական նայեցի Սամվելին իսկ Սամվելը շարունակեց.
- Իմ շորերն էլ մի անգամ պատուհանից դուրս շբրտեցին, բայց իմը էլի երկրորդ հարկից էր ու տեղ հասան, գտա - հագա: Էս շլվարի տերը ոչ մի շանս չունի տկլոր չմնալու:
- Ու Սամվելը սկսեց պատմել իր գլխին եկածը:
- Մի գեղեցկուհի առանց որևե հոգութի ոչ ոքի հյուր չեր կանչում, այնպես ստացվեց, որ նրան պետք էր ավտոմեքենա Երևան գնալու համար:Ես անմիջապես հայտնեցի իմ պատարաստակամությունը նրան օգնելու ու երեկոյան արդեն նրա հյուրն էի:
Երեկոյան իմ ընկերոջ մեքենայով հյուր եկանք, մեքենան գեղեցկուհու դուրը եկավ: Ընկերս մի քիչ նստեց հետներս ու գնաց, մեքենան կամաց պատի տակից հրելով, որ ձայնը չլսվի ու գեղեցկուհին վստահ մնաց, որ մեքենան պատի տակ կանգնած է: Առավոտ կանուխ, ժամը հինգին, գեղեցկուհին վեր կացավ, մոտեցավ պատուհանին ու բացականչեց:
- Ու՞՜ր է մեքենան:
- Ես, կարծես բանից խաբար չեմ, վեր թռա ու ասում եմ. Վաաայ, գողացել են:
- Ախ դու ստախոս խաբեպահ, տդդդ-բբբբ, դու իձ հիմարի տե՞ղ էս դնում:
- Մի խոսքով մնացած կարմիր գինին լցրեց գլխիս, հավաքեց շորերս, պատուհանից դուրս շբրտեց ու գոռում է:
- Դու՛րս, քանի միլիցիա չեմ կանչել:
- Սամվելը մի տխուր հայացք էլ նետեց ծառից կախված անդրավարտիկին ու շարունակեց:
- Դուրս եմ եկել, մերկ, ինչով ծնվել եմ, վոնց որ գոռիլոն վանդակից դուրս գար, շտաբ շտաբ շորերս եմ հավաքում, բոլորը գտա մենակ մի կոշիկս չկար: Կոշիկս եմ ման գալիս ու լսեցի ոտնաձայներ: Շորերովս ծածկվեցի ու կցկվա անկյունում:
- Ես պատկերացնում էմ այդ նկարը: Սամվելը, մի խուրձ շոր կրցքին սեխմած, չափով գեր փորը ոտքերի արանքում կախված, մեծ ու կլոր աչքերը ավելի մեծացած ու շուտ շուտ թարթելուց թողնում են փայլփլող լապտերիկների էֆէկտ: Կրծքի սև մազերը խիստ ջոկնվում են սպիտակ մաշքի վրա ու էդ պատճառով արդեն սկսում է չնմանվել գոռիլոի, չնայած անում էր գոռիլոին բնորոշ շարժումներ: Ես կասեի, որ նա նման էր Ճապոնական Սամուռայի, մեդիտացիաից դուրս գալու պահին, չգիտե՛մ ինչու, էդ էլ իմ կարծիքը::
- Մի ծերուկ իր կատվին էր հանել զբոսանքի, երբ մոտեցան ինձ, էս ծերուկը գոռաց.
- Սատանա՜, սատանա՜՛: Հարևանները բացին պատուհանները: Առավոտ կանուխ, քնահարամ ժողովուրդ, որ բռնել էին ի՞նչ էին անելու չգիտեմ: Փախա՛, են կորած կոշիկս էլ հասցրի գտնեմ:
- Պատմությունը ավարտելուց հետո Սամվելը անշտապ սկսեց սանդուխքով բարձրանալ տանիք ու ես նոր նկատեցի, որ Սամվելը հին շորերով է հյուր գնում: