Логотип
01.05.2008

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ

http://www.armpress.com/2008/05/20/page/2/

Պարոն Ժան-Միշել Քիյարդե. Իսկ ո՞վ է մասոններին ազատել պատասխանատվությունից ցեղասպանությունը կազմակերպելու համար, նրանց, ովքեր ներկայացնում են ձեր դպրոցը: Դուք իրոք արդարությանը ծառայություն կմատուցեիք, եթե դատի առաջ կանգնեցնեիք թուրքական մասոններին որպես կազմակերպիչների, գոնե կոմմունիստների չափ խիզախություն ունեցեք, կանգնեք դատի առաջ, ինչպես կոմմունիստները կանգնեցին դատարանի առաջ ՍՍՀՄ-ի փլուզումից հետո իսկ քանի դեռ դուք դա չեք արել, դուք բարոյական իրավունք չունեք ցեղասպանության հարթակից մեղադրելու թուրքերին: Մեղադրողը մենք ենք, դուք պատասխանատուներն էք, անձամբ դուք էլ պատասխանատու էք ձեր եղբայր մասոնների արարքի համար: Դուք չե՞ք գտնում, որ զավեշտալի է, երբ մարդը պատկանելով մի կազմակերպության, որը մասնակից է հանցանքը կազմակերպելուն, դատապարտում է հանցանքը իրագործողին: Ո՞րն է ձեր միտքը, օգտագործել ցեղասպանության հարթակը ձեր կազմակերպության վարքանիշը բարձրացնելու համա՞ր , թե՞ ուզում էք թոզ փչել հայերի աչքերին, որ չմտածեն թե հայաստանում կատարվող իրադրություններին չեք մասնակցում, ինչու՞ ցեղասպանության իննսունամյակին ելույթ չունեցաք և ելույթ էք ունենում այսօր - երբ Հայաստանում գունավոր հեղափոխոթյան փորձեր են կատարվում,չգիտեմ, փաստեր չունեմ որ ասեմ բայց ձեզ հավատալու իրավունք չունեմ, դուք հնարամտորեն ուզում էք ձեր կազմակերպությունը փրկել պատասխանատվությունից: Չեք փրկի, այդպես չի լինում: Եթե կարծում եք, որ հայերին մի լավ խոսք ասելով ձեր դպրոցի սաների կատարած հանցանքըմարդկության հանդեպ կմոռացվի, որովհետև դուք ասում էք «Ես էլ եմ Հայ» ուրեմն «Ես Հայ չեմ», Լուսնից եմ իջել: