Логотип
27.08.2008
Պահածոների դատարկ տուփերը
Ժամանակի փոփոխությունը շատ շուտ են նկատում սպեկուլյանտները ու մաքսանենգերը: Առաջինը նրանք են զգում դժվարությունները, որը բերում է նոր ժամանակը, քանզի նոր ժամանակը միշտ բերում է ավելի շատ տեղյակություն ու փորձություն յուրաքանչյուր մարդու համար և խարդախների գործը «դժվարանում» է: Բայց փիլիսոփայության հայտնի օրենքի համաձայն ինչքան որ դժվարանում է այնքան էլ հեշտանում է նրանց գործը: Ինչպե՞ս է հեշտանում այսօր խարդախների գործը, հաշվի առնելով, որ ապրում ենք ինֆորմացիաի ու ինտերնետի դարում, շատ հասարակ, նրանք նույնպես օգտվելով նոր տեխնոլոգյաներից զարգացնում են իրենց գործը. Օրինակ եթե դեռ մի երկու երեք հարյուրամյակ առաջ ծովագնացները գնում էին կիսավայրենիների մոտ և դատարկ պահածոների ամանները ու հազար տեսակի անպետք փայլուն պլպստան, արդեն դեն գցելու իրերը փոխում էին ոսկու բնակտորների հետ և առանց պատերազմի, առանց երկիրը նվաճելու թալանում էին այդ երկիրը ու ժողովրդին, ապա հիմա առանց պատերազմ հայտարարելու և առանց ռազմական գործողությունների, գունավոր հեղափոխությունների միջոցով գրավում ու սեփական տնտեսության ու քաղաքականության հսկողության տակ են դնում պոստսովետսկան և զարգացող երկրներին ու ժողովուրդներին: Թեև հիմա դատարկ պահածոների ամաններ չեն բաժանում, հիմա խոստանում են դեռ «չբացված պահածոներ», որոնք ինչպես արդեն գիտենք, մևնույն է դատարկ են, ուղղակի մարդիկ կարող են ինքնուրույն կերպով բացել այդ պահածոների ամանները: Իմիջայլոց «չեի ասի» թե այս «զարգացած» փոխանակման ձևը նույնքան անարդար է ինչքան անարդար էին կիսավայրենիներին ոսկու փոխարեն արդեն բացված ու կերած պահածոների տուփերը տալը, նոր ժամանակներ են չե՞, ինֆորմացիաի դար է: «Չէի ասի» նույնքան անարդար են գործում, քանզի մարդը արդեն հնարավորություն ունի անձամբ բացել այդ տուփը, իսկ որ տուփը դատարկ է դա իհարկ է ցանկալի չէ, բոլորը ուզում էին լիքը տուփեր, բոլորին խոստացել էին լիքը տուփեր, հեղափոխությունը լիքը տուփերի համար էր ... Բայց դե ի՛նչ արած, չէ՛ որ կարևորը ինքնուրույնությունն է, ազատությու՛նը, կարևորն այն է որ մարդը ինքը իր կամքով ու ձեռքով բացի այդ պահածոի տուփը, սա արդեն նվաճում է չէ՞: Բա ի՞նչ, որտեղ էք տեսել որ հենց էնպես ձեզ բերեն ու լիքը պահածոի տուփեր տան, շնորհակալ եղեք որ էս դատարկներն էլ են բերել, սրանք էլ փող արժեն չե՞, բա էլ չեմ ասում ինչպիսի տրանսպորտային ու կազմակերպչական ծախսեր են կրում պահածոի տուփեր բաժանող հեղափոխականները, բա էդ ծախսերը ո՞վ պետք է փակի, էդ փողերը ինչպե՞ս են հետ բերելու եթե դատարկ պահածոների տուփերի փոխարեն ոսկու բնակտորներ չեն ստանում մեզ նման «կիսավայրենիներից», էս հարցը պատասխան չունի՞: Ունի՛, իհարկ է ունի, էս հարցի պատասխանը սովորաբար ստանում են այն ժամանակ, երբ երկիրը վերածվում է ժամանակակից ամերիկյան գաղութի, մարդկանց անվանում են ազատ մարդ, պետությանը ազատ պետություն և այդ ժողովուրդն ու պետությունը հլու հնազանդ կատարում է Ամերիկայից իջեցրած ինչ որ մի խեղկատակի յուրաքանչյուր հրամանը, ցանկությունը, ճաշակը, հասկանում ու ընդունում Ամերիկայի վարած քաղաքականությունը, փոխում են հին աշխարհահայցքը, ձեռք են բերում նոր աշխարհահայածք, նոր ատամի խոզանակ, ազատություն, խաղաղություն: Հիշու՞մ էք ինչպես Բուշը Մոսկվայում խաղաղության ծամոնը ազա՜տ բերանից հանեց դրեց բանակցության սեղանին: Իմիջայլոց լավ խոշոռ ծամոնի գունդ էր, ես մինչև հիմա կարծում էի թե մենակ Լեննականցիկ կարող են այդքան մեծ ծամոն ծամել: Չեմ կարծում որ հարկ կա բացատրել ու փաստացի ապացուցել, որ այդ հեղափոխությունները ընդհամենը դոլլարի հեղափոխություն են, որ ավելի մեծ կախման մեջ դնեն մարդկությանը դոլլարից ու մենակ դոլլար տպելով կառավարեն աշխարհը ու աշխարհի հարստությունը, ահա թե ինչպես են հետ բերելու ծախսած փողերը և դա հասկանում է մեծամասնությունը բայց փոքրամասնությունը գործում է, գործում է շատ ակտիվ ու նպատակամղված: Դե հասկանալի է, պատկերացնու՞մ էք ինչպիսի փողեր են շահելու այդ գունաոր հեղափոխականները, հաջողության դեպքում: Իսկ մեկը հաշվե՞լ է թե ինպիսի փողեր են կորցնելու հասարակ մարդիք, և հեղափոխության մասնակիցները և հակաները, եթե այդ հեղափոխությունը հաղթի և պարզվի, որ պահածոների տուփերը դատար են իսկ իրենց փողերը տպում են Ամերիկայում, տպում են այնքան, ինչքան հարկ են համարում, ինչքան որ ձեռնտու է Ամերիկայի տնտեսության համար: Պահածոների տուփերի դատարկության պատճառը ժլատությունը չե՛, ոչ էլ փողի հետ է կապված, դա ծախս չե, ուղղակի եթե տուփերը լիքը լինեն հեղափոխությունը կորցնում է իր իմաստը, մարդը լիքը տուփը կբացի, կուտի, կկշտանա ու դե գնա ու կուշտ մարդուն քո կամքը թելադրի, լինելու բան է՞ դա, իհարկ է ո՛չ: Իսկ տուփերի դատարկ լինելը բացի հեղափոխության գլխավոր միտքը լինելուց հանդիսանում է շատ հարմար խթան տնտեսության զարգացման համար, Ամերիկայի տնտեսության համար, որովհետև հեղափոխությունից հետո մարդիք ավելի են զայրանալու ու պահածոների տուփերով իրար գլխի են տալու իսկ Ամերիկայից դեղորայկներ են ներկրելու, որ ուղեղի ձախ կիսագնդի ֆունքցիան բթանա և դատարկ պահածոի տուփով գլխին հարված ստանալուց ցավ չզգա ու լինի ազատ Ժամանակի փոփոխությունը շատ շուտ են նկատում սպեկուլյանտները ու մաքսանենգերը: Առաջինը նրանք են զգում դժվարությունները, որը բերում է նոր ժամանակը, քանզի նոր ժամանակը միշտ բերում է ավելի շատ տեղյակություն ու փորձություն յուրաքանչյուր մարդու համար և խարդախների գործը «դժվարանում» է: Բայց փիլիսոփայության հայտնի օրենքի համաձայն ինչքան որ դժվարանում է այնքան էլ հեշտանում է նրանց գործը: Ինչպե՞ս է հեշտանում այսօր խարդախների գործը, հաշվի առնելով, որ ապրում ենք ինֆորմացիաի ու ինտերնետի դարում, շատ հասարակ, նրանք նույնպես օգտվելով նոր տեխնոլոգյաներից զարգացնում ենիրենցգործը Օրինակ եթե դեռ մի երկու երեք հարյուրամյակ առաջ ծովագնացները գնում էին կիսավայրենիների մոտ և դատարկ պահածոների ամանները ու հազար տեսակի անպետք փայլուն պլպստան, արդեն դեն գցելու իրերը փոխում էին ոսկու բնակտորների հետ և առանց պատերազմի, առանց երկիրը նվաճելու թալանում էին այդ երկիրը ու ժողովրդին, ապա հիմա առանց պատերազմ հայտարարելու և առանց ռազմական գործողությունների, գունավոր հեղափոխությունների միջոցով գրավում ու սեփական տնտեսության ու քաղաքականության հսկողության տակ են դնում պոստսովետսկան և զարգացող երկրներին ու ժողովուրդներին: Թեև հիմա դատարկ պահածոների ամաններ չեն բաժանում, հիմա խոստանում են դեռ «չբացված պահածոներ», որոնք ինչպես արդեն գիտենք, մևնույն է դատարկ են, ուղղակի մարդիկ կարող են ինքնուրույն կերպով բացել այդ պահածոների ամանները: Իմիջայլոց «չեի ասի» թե այս «զարգացած» փոխանակման ձևը նույնքան անարդար է ինչքան անարդար էին կիսավայրենիներին ոսկու փոխարեն արդեն բացված ու կերած պահածոների տուփերը տալը, նոր ժամանակներ են չե՞, ինֆորմացիաի դար է: «Չէի ասի» նույնքան անարդար են գործում, քանզի մարդը արդեն հնարավորություն ունի անձամբ բացել այդ տուփը, իսկ որ տուփը դատարկ է դա իհարկ է ցանկալի չէ, բոլորը ուզում էին լիքը տուփեր, բոլորին խոստացել էին լիքը տուփեր, հեղափոխությունը լիքը տուփերի համար էր ... Բայց դե ի՛նչ արած, չէ՛ որ կարևորը ինքնուրույնությունն է, ազատությու՛նը, կարևորն այն է որ մարդը ինքը իր կամքով ու ձեռքով բացի այդ պահածոի տուփը, սա արդեն նվաճում է չէ՞: Բա ի՞նչ, որտեղ էք տեսել որ հենց էնպես ձեզ բերեն ու լիքը պահածոի տուփեր տան, շնորհակալ եղեք որ էս դատարկներն էլ են բերել, սրանք էլ փող արժեն չե՞, բա էլ չեմ ասում ինչպիսի տրանսպորտային ու կազմակերպչական ծախսեր են կրում պահածոի տուփեր բաժանող հեղափոխականները, բա էդ ծախսերը ո՞վ պետք է փակի, էդ փողերը ինչպե՞ս են հետ բերելու եթե դատարկ պահածոների տուփերի փոխարեն ոսկու բնակտորներ չեն ստանում մեզ նման «կիսավայրենիներից», էս հարցը պատասխան չունի՞: Ունի՛, իհարկ է ունի, էս հարցի պատասխանը սովորաբար ստանում են այն ժամանակ, երբ երկիրը վերածվում է ժամանակակից ամերիկյան գաղութի, մարդկանց անվանում են ազատ մարդ, պետությանը ազատ պետություն և այդ ժողովուրդն ու պետությունը հլու հնազանդ կատարում է Ամերիկայից իջեցրած ինչ որ մի խեղկատակի յուրաքանչյուր հրամանը, ցանկությունը, ճաշակը, հասկանում ու ընդունում Ամերիկայի վարած քաղաքականությունը, փոխում են հին աշխարհահայցքը, ձեռք են բերում նոր աշխարհահայածք, նոր ատամի խոզանակ, ազատություն, խաղաղություն: Հիշու՞մ էք ինչպես Բուշը Մոսկվայում խաղաղության ծամոնը ազա՜տ բերանից հանեց դրեց բանակցության սեղանին: Իմիջայլոց լավ խոշոռ ծամոնի գունդ էր, ես մինչև հիմա կարծում էի թե մենակ Լեննականցիկ կարող են այդքան մեծ ծամոն ծամել: Չեմ կարծում որ հարկ կա բացատրել ու փաստացի ապացուցել, որ այդ հեղափոխությունները ընդհամենը դոլլարի հեղափոխություն են, որ ավելի մեծ կախման մեջ դնեն մարդկությանը դոլլարից ու մենակ դոլլար տպելով կառավարեն աշխարհը ու աշխարհի հարստությունը, ահա թե ինչպես են հետ բերելու ծախսած փողերը և դա հասկանում է մեծամասնությունը բայց փոքրամասնությունը գործում է, գործում է շատ ակտիվ ու նպատակամղված: Դե հասկանալի է, պատկերացնու՞մ էք ինչպիսի փողեր են շահելու այդ գունաոր հեղափոխականները, հաջողության դեպքում: Իսկ մեկը հաշվե՞լ է թե ինպիսի փողեր են կորցնելու հասարակ մարդիք, և հեղափոխության մասնակիցները և հակաները, եթե այդ հեղափոխությունը հաղթի և պարզվի, որ պահածոների տուփերը դատար են իսկ իրենց փողերը տպում են Ամերիկայում, տպում են այնքան, ինչքան հարկ են համարում, ինչքան որ ձեռնտու է Ամերիկայի տնտեսության համար: Պահածոների տուփերի դատարկության պատճառը ժլատությունը չե՛, ոչ էլ փողի հետ է կապված, դա ծախս չե, ուղղակի եթե տուփերը լիքը լինեն հեղափոխությունը կորցնում է իր իմաստը, մարդը լիքը տուփը կբացի, կուտի, կկշտանա ու դե գնա ու կուշտ մարդուն քո կամքը թելադրի, լինելու բան է՞ դա, իհարկ է ո՛չ: Իսկ տուփերի դատարկ լինելը բացի հեղափոխության գլխավոր միտքը լինելուց հանդիսանում է շատ հարմար խթան տնտեսության զարգացման համար, Ամերիկայի տնտեսության համար, որովհետև հեղափոխությունից հետո մարդիք ավելի են զայրանալու ու պահածոների տուփերով իրար գլխի են տալու իսկ Ամերիկայից դեղորայկներ են ներկրելու, որ ուղեղի ձախ կիսագնդի ֆունքցիան բթանա և դատարկ պահածոի տուփով գլխին հարված ստանալուց ցավ չզգա ու լինի ազատ:

Ակսել Վարդանյան
<<<< ------ >>>>